Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչու՞ են տղաները վճարում աղջիկների փոխարեն

 

Մեզանում տարածված է, որ տղամարդկանց կողքին կանացի դրամապանակը չպիտի բացվի: Սա Էթիկայի հարց է թե՞  հայրիշխանության հակառակ կողմն է, որ թերևս ֆինանսապես ճնշում է գործադրում տղամարդկանց վրա: Մենք փորձեցինք պարզել, թե երիտասարդները այսօր ինչ են մտածում այս մասին: 

 

Ռաֆայել Հովհաննիսյան

–         Ես միայն փոքրիկ բաները չէ, որ վճարում եմ իմ կողքի կանանց փոխարեն: Ընդունված ձև է ու վերջ: Տղամարդու հոգատարության, նրա առաջնային դերի հետ է կապվում, ուրիշ կերպ չի էլ կարող լինել:

 

Սեգ  Կիրակոսյան

–         Միայն կանանց փոխարեն չեն վճարում, ուղղակի վերաբերմունքը դրսևորելու ձևավորված ավանդույթ է մեր հասարակության մեջ, ու կարծում եմ, որ կարիք չկա գենդերային խնդիրներ տեսնել դրա մեջ:

 

Սոնա Մանուչարյան

–         Ես աշխատում եմ նորմալ արձագանքել, երբ իմ փոխարեն վճարում են, բայց կարծում եմ, որ դա սովորական սեքսիզմ է: Օրինակ տղաներն ավելի ուժեղ են, չէ՞,  ու եթե մեկը ինձ ինչ-որ ուժային հարցում առաջարկում է օգնել, չեմ նեղվում, եթե ինքս չեմ կարող, բայց տղաները հաճախ շատ անտեղի հարցերում են դա փորձում անել:

 

Նատաշա Հարությունյան

–         Հաճախ է պատահել, որ վճարել են իմ փոխարեն: Թույլ եմ տալիս դա անել միայն այն դեպքում, երբ տղամարդն է ինձ հրավիրել: Իմիջիայլոց, դա միայն մեր ազգային առանձնահատկությունը չէ: Մի ռուս ընկեր ունեի, ով միշտ վճարում էր իմ փոխարեն ու ասում, որ դա տղամարդու պարտքն է: իմ կարծիքով էդպես չի, ուղղակի միշտ այնպես է ստացվել, որ կանայք չեն աշխատել ու ինքնուրույն չեն եղել, իսկ տղամարդիկ դրանից ելնելով որոշել են “աջակցել”:

 

Տաթև Մադաթյան

–         Ինձ թվում է` այս երևույթը նրանից է, որ կանանց դա դուր է գալիս… Նվերներ ստանալու հարցում կանայք ավելի նախանձապնդիր են: Դա էլ ալտերնվեր է:  Ինքս էլ սիրում եմ. չեմ մերժում, վատ չեմ զգում դրանից..

 

Տարոն Ազատյան

 

–         Ես հիմա չեմ անում տենց բաներ, առաջ, որ քյառթու էի, անում էի, բայց հասկացա, որ անիմաստ ա: Ոչ մեկ չի կարում ասի` ինչի:

 

 

Անի Արզումանյան

–         Իրենք` տղաները որ վճարում են չեն էլ կարողանում նորմալ պատասխան տալ,  թե ինչի են անում, ասում են ձևը տենց ա ասենք, կամ ուղղակի, անկապ էլի. գնա իրանցից էլ հարցրու. իմ հետ տենց շատ ա լինում, անդուր բանա բայց փորձում եմ չթողնեմ, բայց դե հիմանկանւոմ չի ստացվում

 

Լևոն Մարգարյան

–         Փաբերում բոլորով հավասար ենք փակվում, իսկ փոքրիկ բաներն էլ հերթափոխով: Օրինակ մամաս նեղվում ա, որ իր հետ եմ լինում, ինքն ա վճարում, ինքը պատրաստ ա փողը տալ, մենակ թե ես վճարեմ: Իրան տենց ա դուր գալիս, տենց կանեմ, ես դրա մեջ գենդերային հարց չեմ տեսնում:

 

Նարե Սահակյան

Դիտումների քանակը` 2417

Վերադառնալ վերև