Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Ժողովրդագրական գլոբալ միտումները փորձագետի աչքերով

Թեմայի շուրջ WomenNet.am- ը զրուցում է հայտնի փորձագետներ`  Ուկրաինայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովայի և Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ժողովրդագրության ինստիտուտի տնօրեն Անատոլի Վիշնևսկու հետ:

 

Տնտեսական գիտությունների թեկնածու Լիբանովան  2000- 2005 –ը եղել է  Ուկրաինայի նախագահի սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության հարցերով խորհրդականը; Նրա ակտիվ  մասնակցությամբ Ուկրաինայի կառավարությունն ընդունել է երկու կարևոր օրենք՝ ն կենսաթոշակային ապահովագրության հետ կապված:

 

Ժողովրդագրության պրոֆեսոր Անատոլի Վիշնևսկու հայտնի է նրանով, որ կոտրել է ժողովրդագրական դասական հարացույցը` առաջ քաշելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «ժողովրդագրական հեղափոխությունը»  և «ժողովրդագրական մոդեռնիզացում»: Հենց այդ տեսանկյունից էլ նա առաջարկում  է վերլուծել  բոլոր այն հանգամամնքները, որոնց պատճառով  մենք, ի դեպ ոչ միայն Հայստանում,  գերադասում 3-4 երեխայի փոխարեն ունենալ ընդամենը 1-2-ը: Նրա կարծիքով ցածր ծնելիությունը անխուսափելի նորմա է զարգացած երկրների համար և  ուղղակիորեն կապված է  երեխաների ցածր մահացության,  կանանց էմանսիպացիայի եւ կրթության մակարդակի աՃի հետ:

 

 

 

Վերարտադրողական վարքի փոփոխությունները Էլլա Լիբանովան առնվազն երեք հիմնական պատճառներով է բացատրում:

 

– Իրականում, պատճառները  համալիր են:  Մի կողմից` անվիճելիորեն, դա կնոջ էմանսիպացիայի դիմաց հատուցած գինն է: Մյուս կողմից` երեխաները դադարել են տնտեսական անհրաժեշտություն լինելուց: Նախքինում, ընտանիքը կախում ուներ դրանում առկա ձեռքերի քանակից: Այժմ` դա չկա: Ավելին: Երեխաների դաստիարակությունը շատ թանկ է և յուրաքանչյուր ավելորդ երեխան` ծախսատար է: Եվ, վերջապես, երրորդը` ի հայտ է եկել սոցիալական ապահովության համակարգ ծերունական տարիքում: Երեխաները, այլևս անհրաժեշտ չեն ընտանիքի գործնեության համար: Ծնողներն, այլևս, կարող են ապրել ծերությունում առանց երեխաների օգնության: Թերևս, համառոտակի, այսքանը:

 

 

 

Պրոֆեսոր Անատոլի Վիշնևսկին  թվարկած  գործոններին  ավելացնում  ևս մի քանիսը . ընտանիքի կայունությունը,  առանց ամուսնության պաշտոնական գրանցման ծննդաբերումը… Դրան գումարած` ամուսնուլուծությունները, կրկին ամուսնությունները…Այս համատեքստում էլ պետք է դիտարկել խնդիրը:

 

 

–  Ընդհանրապես, մարդկանց կյանքում տեղի են ունենում շատ մեծ փոփոխություններ: Ամենից զատ, գործում է մի կարծրատիպ, որի համաձայն  անցյալում գոյություն ունեին բազմազավակ ընտանիքներ և կանայք ձգտում էին շատ ծննդաբերել: Դա իրականում այդպես է, բայց և շատ երեխաներ մահանում էին և կանայք այսպես ասած, “պահուստային” երեխաներ էին ունենում: Այժմ, կարծում եմ նաև Հայաստանում, երեխաները ավելի քիչ են մահանում, մահացության աստիճանն նվազել է և կանայք սահմանափակվում են երկու երեխաներով:

 

Բացի այդ, ոչ մի կնոջ մոտ չկա բացարձագ հստակ ծրագիր` ե՞րբ և քանի՞ երեխա ունենալ: Կա մոտավոր պատկերացում. վատ չէ ունենանլ 2-3 երեխա, ավելիին շատ երեխա ունենալու մասին չեն էլ երազում: Կինը այսօր յուրաքանչյուր քայլափոխին կանգնում է ընտրության առջև. գնալ սովորելու, թ՞ե երեխա ունենալ, ամուսնանալ,  թե՞ հետաձգել, սկզբում աշխատել, հետո երեխա ունենալ, թե՞ սպասել նոր բնակարանի…Այսինքն` կինը անցնում է չընդհատվող ընտրությունների շղթայով, և իհարկե, յուրաքանչյուր անգամ, նա ստիպված է լինում նախապատվություն տալ ինչ-որ բանի:

 

 

Ընդհանուր առմամբ, ժողովրդագրական փոփոխությունները ի հայտ եկան այն պահից, երբ  ընտանիքը հասկացավ, որ կարող է վերահսկել երեխաների թիվը և ունի  կյանքը տարբեր ուղիներով պլանավորելու  հնարավորություն: Նախքինում, դա կրում էր տարրերային բնույթ: Կրոնը, բարքերը, ամեն ինչ դրդում էր կնոջն անվերջ վերարտադրվել:

 

 

Ավելին, քան 2-3 երեխայով ընտանիքն, ըստ էության, այսօրվա աշխարհում  հարկավոր էլ չէ: Իհարկե կան  բազմազավակ ընտանիքներ, բայց դրանք վիճակագրական մեծամասնություն չեն կազմում: Այս դեպքում հարկավոր է տարանջատել  երկու բևեռների խնդիրները. մեկում` բազմազավակ, մյուսում` առանց երեխաների ընտանիքները: Վերջիններս, կամ` անպտղության  հետևանքն են, կամ` հիմա շատ հայտնի “child-free” շարժման, որի մասնակից կանայք չեն ուզում երեխա ունենալ…Բայց, այդուհանդերձ, այդ փոքրիկ բացառությունները ծողովրդագրական պատկերում  վճռորոշ դեր չեն խաղում: Դեր են խաղում միջին ընտանիքները` 1-3 երեխաների թվով, երկուսի նախապատվությամբ:

 

 

Անդևադառնալով   սոոցիալ-տնտեսական բնույթի  պատճառները  փորձագետը նշում է, որ  երբ բարձրանում է սոցիալ-տնտեսական իրավիճակի մակարդակը, համապատասխանաբար, բարձրանում են նաև մարդու պահանջները:

 

 

–  Առաջ ապրում էիք առանց ավտոմեքենայի` այժմ այն անհրաժեշտ է: Ի դեպ, ձեռք բերելով այն, դուք մտածում եք նաև երեխայի մասին: Դուք նրա հետ ինչ-որ տեղեր կգնաք այդ ավտոմեքենայով: Նույնը բնակարանի հետ կապված: Նախքինում մարդիկ համաձայնվում էին ապրել մեկ սենյակում մի քանի երեխաների հետ, այժմ, նրանք մտածում են, որ փոքրիկին բնակարան է անհրաժեշտ:

 

Առաջին իսկ ծնված երեխան, արդեն ինքն է սկսում պահանջներ ներկայացնել: Մենք, հաճախ դա չենք գիտակցում, բայց ենթագիտակցորեն հասկանում ենք, որ ունենանլով երկրորդ երեխան, մենք ստեղծում ենք նրա համար մրցակից: Չէ որ մենք դնում ենք շատ բարձր նշաձող. ուզում ենք, որ մեր երեխան ապահով մեծանա, ստանա լավ կրթություն, ունենա բնակարան, լավ աշխատանք: Մենք մտածում ենք ոչ այնքան մեր մասին, որքան երեխաների: Գուցե, դա այնքան էլ գիտակցված չէ, բայց դա այդպես է:

 

 

Այնպես որ, երբ ծնելիության մակարդակի նվազումը մեկնաբանվում է իբրև ծնողների որոշակի էգոիզմի դրսևորում` ես համամիտ չեմ: Դա չի արտացոլում իրականությունը: Ընդհակառակը, ես չեմ կարող ասել, որ մարդիկ սկսել են ավելի քիչ արժևորել երեխաներին: Նրանք բավականին ջանք  են գործադրում իրենց այդ մեկ-երկու երեխաների դաստիարակման համար: Նման դեպքերում ծնող-երեխա էմոցիոնալ կապն ավելի սերտ է, քան բազմազավակ ընտանիքներում:

 

Պետք է հաշվի առնել , որ  փոխվել է հարաբերությունների կառուցվածքը և ամեն ինչ հանգեցնել միմիայն երեխաների  քանակին` համարում եմ սխալ: Բացի այդ, մարդկության համար ներկայումս խնդիր է ոչ թե ցածր, այլ բարձր ծնելիության մակարդակն է: Չնայած, մեր երկրներին դա այնքան էլ չի վերաբերվում:

 

Բոլոր դեպքերում, պատմությունը ցույց է տալիս, երբ մարդը դառնում է ավելի կրթված` ծնելիության մակարդակն իջնում է, երբ ծնելիության մակարդակն իջնում է` առաջ է գալիս կրթվելու, բարեկեցիկ ապրելու ցանկությունը և այլն: Իմ կարծիքով, այս խնդիրն արհետականորեն դրամատիզացված է: Միևնույն ժամանակ, լիովին բացառել խողովրդագրական ցուցանիշների անկման վտանգը  հնրավոր չէ, հատկապես այնպիսի  փոքրաքանակ ազգաբնակչությամբ երկրների համար, ինչպիսին  Հայաստանն է:  Սա ժամանակի մարտահրավեր է` պետք է արձագանքել …

 

Զրուցեց` Սուսաննա Հովհաննիսյանը

 

P.S. Հիշեցնենք,  որ դեռեւս անցյալ տարվա  հոկտեմբերին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ, Երևանում անցկացվեց  «7 մլրդ հավասարակշռություն, իրավունքներ եւ հավասար հնարավորություններ» խորագրով  փորձագիտական եռօրյա համաժողովը, որտեղ և քննարկվել էին այս հարցերը:

 

 

Կարդացեք նաև մեր կայքում թեմայի շուրջ.

 

 

Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

 

Վերարտադրողական առողջությունը թվերով

 

Երկրի բնակչությունը ծերանում է…

 

Դիտումների քանակը` 3939

Վերադառնալ վերև