Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ինչու պետք է ՆԱՏՕ-ն պաշտպանի կանանց իրավունքները»

 Պատերազմի դաշտում առավել վտանգավոր է լինել կին, քան զինվոր

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նաև Հակամարտության գոտիներում սեռական բռնությունների կանխարգելման նախաձեռնության համահիմնադիրն է, համատեղ հոդված են հրապարակել բրիտանական «The Guardian» պարբերականում: Այն վերանգրված է «Ինչու պետք է ՆԱՏՕ-ն պաշտպանի կանանց իրավունքները»:

 

«Կանանց նկատմամբ ցանկացած բռնություն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության հավասար իրավունքների ու կանանց արժանապատվության հիմնարար դրույթը։ Դա այն գլխավոր պատճառներից մեկն է, որ կանայք աշխարհի գերակշիռ հատվածներում շարունակում են մնալ տղամարդկանց ստորադասված կարգավիճակում։

 

Երբ այդ բռնություններն իրականացվում են որպես պատերազմական գործողություն, մասնատում են ընտանիքները, մասայական տեղահանումների պատճառ դառնում, դժվարացնում են խաղաղության ու հաշտեցման հասնելը:  Իրականում, դա հաճախ ռազմական ռազմավարության մաս է կազմում հենց այդ նպատակներին հասնելու համար:

 

Չնայած  միջազգային օրենսդրությամբ բռնությունն արգելված է, սակայն նախկինի պես հակամարտության գոտիներում դրանք՝ որպես տակտիկական միջոցառումներ գործածվում են: Դրանք առկա են Մյանմարից մինչև Ուկրաինա, Սիրիայից մինչև Սոմալի:  Դրանք ներառում են բռնաբարություններ, այդ թվում մասսայական, սեռական ստրկություն:  Բռնաբարությունը դիտվում է որպես խոշտանգման,  էթնիկ զտման ու ահաբեկչության դրսևորում: Սա մեծ մասամբ տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է պատերազմի գոտում առավել վտանգավոր լինել կին, քան զինվոր»,-նշում են հոդվածագիրներն ու համոզմունք հայտնում, որ գենդերային հիմքով բռնությունների կանխարգելումն ու վերացումը կբերեն խաղաղության, անվտանգության, սոցիալական արդարության հաստատմանը:

 

Նրանք ընդգծում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է  ոչ միայն անվտանգության, այլև իր ժողովուրդների ազատությունների պաշտպանության համար, և ինչպես ԱՄՆ նախագահ Հարրի Թրումանն է նշել, այն ստեղծվել է որպես վահան ագրեսիայի ու ագրեսիայի սպառնալիքի դեմ:

 

«Արդեն մոտ 70 տարի է, ինչ ՆԱՏՕ-ն հանդես է որպես կոլեկտիվ պաշտպանություն  ռազմական սպառնալիքների դեմ համար, միաժամանակ այն  նաև ժողովրդավարության, անձանց ազատությունների, օրենքի գերակայության և ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանություն է իրականացնում:  Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ն ունի կանանց իրավունքների պաշտպանության գործում առաջատար լինելու պատասխանատվություն և հնարավորություն»,-նշում են Ջոլին ու Ստոլտենբերգը:

 

Նրանք հույս են հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է դառնալ գլոբալ ռազմական առաջնորդ  հակամարտության գոտիներում  սեռական բռնությունների կանխարգելման ու դրանց արձագանքման գործում՝ հաշվի առնելով դաշինքի անդամ երկրների, ինչպես նաև աշխատակիցների ուժն ու կարողությունը:

 

Հոդվածագիրները նշել են, որ առաջիկա ամիսների ընթացքում աշխատելու են միասին,  ինչպես նաև մյուսների հետ `պարզելու այն ուղիները, որոնցով  ՆԱՏՕ-ն կարող է ամրապնդել կանանց պաշտպանությունը, ինչպես նաև  նրանց մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման ու  լուծման բոլոր օղակներում:

 

Նրանք նշում են, որ ՆԱՏՕ-ն ամրագրում է կազմակերպությունում կանանց ինտեգրման մշակույթի ձևավորումը, կանայք ներկայացված են ներառյալ ղեկավար պաշտոններում:  ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարները կարևոր դեր են խաղում զինված ուժերում կանանց դերի խթանման առումով.

 

 ՆԱՏՕ-ն կձգտի ինտեգրել գենդերային հարցերն իր ռազմավարական մտածողության մեջ որպես իր արժեքների մաս, ինչպես նաև կխթանի կանանց ինտեգրումը կազմակերպությունում»:

 

Հաջորդ կարևոր քայլը զինվորականների չափանիշների բարձրացումն է: ՆԱՏՕ-ն և դաշինքի անդամ երկրներն ամեն օր ընդգրկված են  վերապատրաստումներում: Հոդվածագիրները կարևորել են մարդու իրավունքների  պաշտպանության, այդ թվում սեռական բռնությունների դեմ դասընթացների անցկացումը:

 

Յենս Ստոլտենբերգն ու Անջելինա Ջոլին կոչ են անում կայն հանրությանը՝ գործարարներին, քաղաքացիական հասարակությանը, կառավարություններինմ  քաղաքական գործիչներին, միջազգային կազմակերպություններին աշխատել միասին՝ հակամարտության գոտիներում վերջ դնելու  սեռական բռնություններին:

 

«Մարդկության ամոթն է, որ  խաղաղության կամ պատերազմի ժամանակ կանանց նկատմամբ իրականացրած բռնությունները համարվում են ավելի փոքր փոքր  հանցանք։ Վերջապես հույս կա, որ մենք կարող ենք փոխել դա: Մենք պարտավոր ենք դա անել ինքներս մեզ՝ կանանց ու տղամարդկանց, ինչպես նաև  ապագա սերունդների համար»,-եզրափակում են նրանք:

 

Թարգմանեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 896

Վերադառնալ վերև