Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչ են ուտում երեխաները  դպրոցում եւ ինչ պայմաններում/ տեսահոլովակ

Այս հարցին են պատասխանում  Օքսֆամը   Մոր և Մանկան առողջության դաշինքի  իր գործընկներների հետ միասին՝ ներկայացնելով   Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների սննդի կազմակերպման գնահատման արդյունքները:

 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարզային դպրոցների 60 տոկոսը եւ Երեւանի դպրոցների 40 տոկոսը խնդիրներ ունեն երեխաների սնունդը կազմակերպելու հարցում:  Դպրոցների մոտ մեկ երրորդում բացակայում է բուֆետը։ Որոշ դպրոցներում պայմաններ չկան նույնիսկ ձեռքերը լվանալու համար: Բացեր  կան  մատուցվող սննդի տեսականու և բազմազանության հարցում, հայտնաբերվել են նաև սննդի անվտանգության հսկողության թերություններ և դպրոցական սննդի մատչելիության խնդիրներ։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ մարզերի շուրջ 25% և Երևան քաղաքի բոլոր դպրոցները դուրս են մնացել «Դպրոցական սնունդ» ծրագրից:  

 

 

Ուսումնասիրությունը հնարավոր է դարձել ՀՀ Առողջապահության նախարարության և Մոր և մանկան առողջության հայկական դաշինքի միջև ձևավորված կայուն համագործակցության և ջանքերի միավորման շնորհիվ: Իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

 

Մանրամասները տեսահոլովակում.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դպրոցական սնունդ. Ոչ թե բուլկի, խաչապուրի, այլ յոգուրտ, բանան ու խնձոր

 Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում

 Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն

Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի

Հղիների թերսնման հետեւանքով երեխաները թերաճ են լինում

Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

Մանկաբույժ. «Երեխաներին ճիշտ սնելն այնքան էլ գումարի խնդիր չէ»

Ինչպես պայքարել սովի դեմ. նոր օրակարգ / տեսահոլովակ

«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…

Դիտումների քանակը` 231

Վերադառնալ վերև