Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Իրազեկված ես, ուրեմն պաշտպանված

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 1-ին Երեւանում Շառլ Ազնավուրի հրապարակում  կազմակերպվել էր ինտերակտիվ վիկտորինա, որի ընթացքում մասնակիցներին բաժանվում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հարցեր, և եթե նրանք ճիշտ էին պատասխանում, ապա նկարվում էին հրավիրված որևէ աստղի հետ:

 

Այդ լուսանկարները տեղադրվել են https://www.facebook.com/hivaidshr?fref=ts  կայքում: Այնտեղ գրված են նաեւ տրված հարցերն ու պատասխանները, ինչը  հնարավորություն կտա սոցիալական կայքերի օգտատերերին  իրազեկվել  ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրներին:

 

Միջոցառումը կազմակերպել էր «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը»՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ:

 

Նազենի Հովհաննիսյանը, Զարուհի Բաբայանը, Արման Նշանյանը, Սոս եւ Կարեն Ջանիբեկյանները, Ալլա Լևոնյանը և շատ այլ հանրային ճանաչում վայելող և սիրված մարդիկ ներկա գտնվեցին միջոցառմանը՝ միանալով  «Հասնել զրոյի՝ զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ »  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա ուղերձին:

 

Երեկոյան  Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին ֆիլմի դիտում և նրանց աջակցություն ցուցաբերող բարերարներին   շնորհակալագրերի հանձնում:

 

 

 

Դիտումների քանակը` 2290

Վերադառնալ վերև