Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Իրանի ԱԳՆ նոր խոսնակը՝ կին է

Իրանի Արտաքին գործերի նախարարության նոր խոսնակը Մարզիեհ Աֆխամն է, հաղորդում է ISNA գործակալությունը:

 

Գերատեսչության խոսնակի պաշտոնակատար Սեիդ Աբաս Արաքչին հայտարարել է, որ Աֆխամն ունի մեծ փորձ մեդիա դիվանագիտության ոլորտում, նախկինում աշխատել է Իրանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, որից հետո գլխավորել է նույն կառույցում Հանրային դիվանագիտության բաժինը:

 

 

Այն մասին, որ Իրանի ԱԳՆ նոր խոսնակի պաշտոնում կին է նշանակվելու, օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարել էր  խոսնակի պաշտոնակատար Արաքչին: Նրա խոսքով՝ Իրանն առաջին անգամ որոշում է ընդունել նաեւ  դեսպանի պաշտոնում կին նշանակել՝ ընդգծելով, որ երկրի նոր կառավարությունը շահագրգռված է կանանց պետական աշխատանքի հրավիրել:

 

Մանրամասները մեր կայքում  ռուսերեն.

У иранской дипломатии – женское лицо

 

 

Դիտումների քանակը` 2239

Վերադառնալ վերև