Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լարիսա Ալավերդյան. « Հայրիկյանի դեմ մահափորձը խառնակչություն է… »

 ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը համարում է խառնակչություն, որը բացահայտորեն ձեռնտու չէր ո՛չ իշխանություններին և ո՛չ էլ մյուս ուժերին:

 

 

 

«Թեպետ հայաստանյան քաղաքական դաշտը տրամաբանություն չի ճանաչում , հասկանալի է , որ առաջինը պետք է բացառես իշխանություններին: Առնվազն կեսից ավելի ձայները հասկանալի էր, որ իշխանության օգտին կլինեն, թեկուզ չակերտներով, բայց հաստատ: Սա խառնակչություն է, որի մեջ շահագրգռված են ավելի քան պղտոր ուժեր ասեմ, թե թույլ կողմեր: Դա ուժի գործ չի, սա խառնակչություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և եզրակացրեց, որ սա ավելի շատ սարսափեցնելու ակցիա է, որ հասարակությանը դարձնեն հլու հնազանդ:

 

Նման ապակայունացման քայլեր նա հիշեցրեց, որ եղել են, սակայն, եթե նախկինում քաղաքական վիճակն այլ էր, այս վիճակում նման քայլը նա անտրամաբանական է համարում:

 

«Նախկին «Հոկտեմբերի 27-ը» կամ «Մարտի մեկը» բացարձակապես այլ քաղաքական վիճակ էր, սա՝ այլ, նոր ներդրված տեխնոլոգիա է»,- ենթադրեց բանախոսը և ավելացրեց, որ չի կարծում, որ սա դրսի ուժերի քայլ էր:

 

«Դրսից ոչ մի բան չի կարող լինել, եթե չգտնվի ներսում գործընկեր: Զուտ դրսում հնարավոր չէ այդպիսի բաներ կազմակերպել. կլինեն պղտոր տեխնոլոգիային ընդառաջ գնացող գործընկերներ»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը հույս ունի, որ մոտ շրջանում կբացահայտվեն, թե ովքեր էին նման քայլի հեղինակները. «Հուսով եմ, որ սա «Մարտի մեկը» չի, և այս անգամ կգտնեն, թե ով է կանգնած այս ամենի հետևում»,- ասաց նա և հիշեցրեց, որ ինքը միշտ էլ հայտարարել է, որ քանի դեռ «Մարտի մեկի» մարդասպանները պատժված չեն, հնարավոր է, որ նույնիսկ խրախուսված է նման դեպքերի կրկնությունը:
«Ես ասել եմ, որ չգիտեմ երբ և չգիտես ում են կրակելու մյուս անգամ: Չբացահայտված հանցագործությունը ինչպիսին «Մարտի մեկն» էր, նշանակում է, որ հանցագործներն, անշուշտ, պատրաստ են կատարել մի նոր բան»,- ասաց նա։
Խոսելով ընտրություններից, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ բոլորին է նկատելի, որ այս ընտրարշավը տարբերվում է մյուսներից:
«Այդ տարբերությունները ոչ թե առաջադրումների հետ են կապված, այլ պետք է համարենք, որ այս ընտրություններում փակագիծը փակվելու մի ժամանակ է, երբ բոլոր սև տեխնոլոգիաներին, բռնություններին, որոնք ընթանում էին 95-ից, պետք է վերջ դրվի, և բերի նոր տեխնոլոգիաներ»,- ասաց նա ու հավելեց.

 

«Եթե չլիներ այդ դեպքը՝ կապված Պարույր Հայրիկյանի հետ, ես համարում եմ հետընթացի եզրափակիչ փուլ, բայց ոչ նվաճում։ Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության հասունությունը կբերի այլ իրավիճակ, համոզված եմ, որ մյուսին արդեն կլինեն նոր դեմքեր, նոր կարգախոսներ»,- ասաց նա:

 

Աղբյուրը՝

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

 

Դիտումների քանակը` 2490

Վերադառնալ վերև