Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիա Դիլանյան. «Երևանը մեր դեմքն է ու սիրտը»…

«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու ցուցակում ներկայացված թեկնածու Լիլիա Դիլանյանը պատմում է, որ  բացակայել է Երևանից միայն կյանքի առաջին ամսում, քանի որ ծնվել է Ուկրաինայում, ուր ծնողները մեկնել էին արձակուրդի: Ասում է. «մի ամսական էի, երբ վերադարձանք Երևան, ծնողներիս ծննդավայր և վերջ` Երևանն է իմ տունը, որտեղ ապրել, կրթվել ու աշխատել եմ և որտեղից չեմ պատրաստվում ոչ մի տեղ մեկնել»: Ֆրանսերեն և անգլերեն լեզուների ուսուցչի որակավորում ունեցող Լիլիա Դիլանյանն արդեն 17 տարի է դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում, սակայն  մանկավարժական գործունեությունը սկսել է 1997 թվականից Բրուսովի անվան համալսարանում՝ իր հարազատ բուհում:   Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը թեկնածուի կարգավիճակում նրա  առաջին քայլն է քաղաքականության մեջ:

 

-Սա իմ առաջին քաղաքական փորձն է և ես շատ ուրախ եմ, որ քաղաքականություն եմ մտնում որպես «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ, քանզի իմ նպատակը ոչ թե զուտ քաղաքականություն մտնելն է, այլ հանդես գալ այս ոլորտում որպես ինձ հոգեհարազատ  ուժի ներկայացուցիչ: Եվ երբ ինձ առաջարկվեց համալրել «Երկիր Ծիրանի» կուսակցության շարքերը` ես սիրով ընդունեցի առաջարկը:

 

– Ի՞նչ ասելիք ունի  հանրությանը նորաստեղծ կուսակցությունը : ն իր ասելիքն ունի: 

 

-Մեր  կուսակցությունը երիտասարդ է, բայց  դա չի նշանակում, որ այն թույլ է: Հակառակը` լինելով երիտասարդ, մենք ավելի մեծ եռանդով ենք աշխատում, որպեսզի ապացուցենք, որ արժանի ենք և ուժեղ:  Իսկ  ընտրություններին  ներկայացված մեր ծրագիրը բավականին լայն է և ընդգրկում է  երևանցիների համար շատ կարևոր դրույթներ, այնպես որ մենք վստահ ու ամենակարևորը շատ համախմբված  շարժվում ենք առաջ:

 

-«Երկիր ծիրանիի» ցուցակում կանայք շատ են, սա փորձ է կոտրել մեր հասարակությունում առկա կարծրատիպե՞րը:

 

-Իրականում վաղուց էր պետք այս կարծրատիպը կոտրել, քանի որ կանայք շատ ուժեղ, պատրաստված ,  ճկուն և միաժամանակ սկզբունքային  են  քաղաքական գործունեություն ծավալելու համար, ու շատ  ժամանակ   տղամարդիկ  են խոչնդոտում նրանց մուտքը քաղաքականություն: Վիճակագրությունը փաստում  է , որ  Հայաստանում  կանանց ռեսուրսը բավարար չի օգտագործվում,  և մենք գալիս ենք այդ  իրողությունը փոխելու: Տեսեք, այսօր աշխարհում,    եվրոպական պետությունների խորհրդարաններում կամ բիզնեսում որքան է կանանց թիվը և համեմատենք դա մեր իրողության հետ: Մեզանում էլ  արժանի կանանց  պակաս չկա,  ու  այդ դեպքում լրիվ տրամաբանական հարց է  ծագում ` ինչո՞ւ պետք է նրանք դուրս մնան քաղաքական գործընթացներից:

 

-Ընտրողների հետ հանդիպումներում ո՞րն է լինելու Ձեր հիմնական ասելիքը, ինչո՞ւ երևանցին Ձեզ պետք է ընտրի:

-Կարևորը բյուջեն ճիշտ տնօրինելն է, որպեսզի այն իր նպատակին ծառայի և մենք կանենք հենց դա:

 

-Որո՞նք են այն հիմնական երեք խնդիրները, որ Ձեր օրակարգում կլինեն, եթե ընտրվեք Երևանի ավագանու անդամ:

 

-Հին և նոր Երևանի համահունչ գոյատևումը, զբոսաշրջության զարգացում, նոր ենթակառուցվածքների կառուցում:

 

-Որքանո՞վ է կարևոր ավագանու դերը: Ուսումնասիրել եք, արդյոք, գործող ավագանու գործունեությունը, որո՞նք են այն բացերը, որ Դուք կցանկանաք փոխել:

 

– Ավագանին լուրջ օղակ է ժողովրդի և քաղաքապետարանի միջև, սակայն, ցավոք, այդ կապը   ապահովված չի եղել  մինչ այսօր:

 

-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը…

-Երևանը մեր դեմքն է, մեր երկրի սիրտը: Ուզում եմ այլևս մռայլ դեմքեր չտեսնել և դրա համար ամեն ինչ կանենք:

 

Լիա Խոջոյան

 

 

 

Դիտումների քանակը` 986

Վերադառնալ վերև