Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է 30/70 համամասնությունը ամրագրող դրույթը կիրառել 2017 թվականից

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կառավարությանն առաջարկում է բարձրացնել կանանց քվոտավորման շեմը  առաջիկա ընտրություններում: Պատգամավորն առաջարկությունն արել  է  հունիաի 27-ին հրավիրված   Ազգային ժողովի  արտահերթ նստաշրջանի  ընթացքում, որտեղ քննարկվում էին  նոր Ընտրական օրենսգրքում փոփոխությունները: Պատգամավորը կանանց քվոտավորման խնդրում կառավարության մոտեցումն ընդհանուր առմամբ դրական է գնահատել եւ կառավարության  աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկել է օրենսգրքում կատարել փոփոխություն եւ  արդեն իսկ   2017 թվականից  կիրառել  կուսակցությունների ցուցակներում 30/70 սեռերի   համամասնությունը հաստատող դրույթը:

 

«Կանանց  քվոտավորման շեմի հնետ կապված լավ մոտեցում ունեք, առաջարկում եմ 30/70 –ը անցումնային դրույթներից տեղափոխել, որպեսզի դրույթը գործի 2017 թվականից», -ասել է պատգամավորը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ սկզբունքային որեւէ առարկությն չունի այս հարցում: Միակ խնդիրն ըստ նրա,  այն է,  որ  քվոտան չպետք է փոխվի  թռիչքային ձեւով  :

 

«Այդ քվոտան մենք պետք է հասցնենք 50/50-ի, դա միանշանակ  է եւ երկու կարծիք չկա, բայց այն չպետք է լինի արհեստական, որպեսզի  չստացվի մյուս երեւույթը, երբ կանանց ներգրավում են սեռական հատկանիշով»,-ասել է Դաիթ Հարությունյանը` հավելելով, թե դրանով է պայմանավորված, որ շատ երկրներ պլանավորում են քվոտայի աստիճանական աճ:

 

«Երբ մենք առաջարկեցինք քվոտայի աճ գործող օրենսգրքի համեմատ,`20/80-ը դարձնելով  25/75-ի ,  ես եւս մի մտավախություն ունեի, չի երեւում, որ սա միանգամյա գործողություն չէ, պետք էր ցույց տալ տենդեցնը եւ դա փորձեցինք անել`  30/70 –ը  համամասնությունը  2022  թվականից նշելով:   Այսօր մի քայլ էլ կատարեցինք` քսաներկուսը դարձնելով քսանմեկ: Կարծում եմ  ,  սա ողջամիտ մոտեցում է, եթե դուք համեմատեք եւ նայեք պատկերը ստորին օղակներում, կհամոզվեք, որ քայլ առ քայլ գնալը ավելի ճիշտ է»,-եզրափակել է կառավարության ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքով կանանց քաղաքական մասնակցությունը բարելավելու նպատակով քվոտան սահմանվել է  30/70 համաամասնության տեսքով , սակայն  անցումային և եզրափակիչ  դրույթներում նշված է, որ այդ համամսնությունն ամրագրող դրույթները   ուժի մեջ կմտնեն միայն 2022 թվականից, իսկ մինչ այդ գործելու է  25/75 համամասնությունն ապահովող դրույթը: Հավելենք, որ գործող ԸՕ-ում փոփոխությունները կառավարությունը նախաձեռնել է` ելնելով 4+4+4 ձեւաչափի քննարկումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններից:

 

Մարիաննա Ղահրամանյան

Դիտումների քանակը` 1200

Վերադառնալ վերև