Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՀՀ  Ազգային Ժողովի 5-րդ գումարման սկզբից ամենաշատ բացակայած տասը պատգամավորների թվում կանայք չկան: Բացակայությունների թվով անվիճելի առաջատարը Գագիկ Ծառուկյանն է՝ 672, նրան 377 բացակայությամբ հաջորդում է Հրանտ Բագրատյանը, տասնյակը եզրափակում է Ստեփան Դեմիճրյանը՝ 264 բացակայով:

 

Կանայք բացակայում են նաև «Ամենաշատ «կողմ» քվեարկած»-ների տասնյակում: Տասնյակի առաջին հորիզոնականում 672 «կողմ» քվեարկությամբ Ռազմիկ Զոհրաբյանն է, տասնյակը 652 ցուցանիշով եզրափակում է Սուքիաս Ավետիսյանը:

 

Ամենաշատ ձեռնպահ քվեարկած տասը պատգամավորներից 2-ը կանայք են՝ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը (132) և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը (130): Այս տասնյակում առաջին տեղում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն  է՝ 312 ցուցանիշով, վերջին տեղում՝ Էլինար Վարդանյանն է:

 

 «Ամենաշատ «դեմ» քվեարկած» պատգամավորների տասնյակում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երրորդ հորիզոնականում (178), առաջին հորիզոնականում 352 «դեմ» քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանն է:

 

Ամենաակտիվ պատգամավորների տասնյակում միակ կինը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է՝ 198 ցուցանիշով: Ամենակտիվը խորհրդարանում Արծվիկ Մինասյանն է՝ 270, ամենաակտիվների տասնյակը եզրափակում է Գագիկ Ջհանգիրյանը՝ 117 միավորով:

 

Պատգամավորներից առավել շատ այցելված էջ ունեցողներից է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:  5249 ցուցանիշով նա  զբաղեցնում է  տասնյակի 5-րդ հորիզոնականը: Այդ ցուցակում 8066 ցուցանիշով առաջատարն   Իշխան Խաչատրյանն է, տասնյակը եզրափակում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նրա էջն ունեցել է 4260 այցելու:

 

Այս տվյալները վերցված են «Parliamentmonitoring» կայքից: Այն ներկայացնում է տվյալներ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ: Վիճակագրությունը կազմվում է ԱԺ պաշտոնական կայքէջում ներկայացվող տվյալների մշակմամբ: Պատգամավորների բացակայությունների ցուցանիշն ընդհանուր է՝ առանց հարգելի և անհարգելի բացակայությունների տարբերակման:

 

WomenNet.am-ն օգտվելով այդ ռեսուրսից, ներկայացնում է, թե ինչպես են քվեարկել ու աշխատել խորհրդարանական կանայք   ութերորդ նստաշրջանի (15.09.2015-21.12.2015թ.) ընթացքում: Նրանց ներկայացնում ենք այբբենական կարգով:

 

Հանրապետական պատագամվոր Կարինե Աճեմյանը 73 անգամ կողմ է քվեարկել, ոչ մի անգամ «դեմ» կամ «ձեռնպահ» չի քվեարկել: Մեկ անգամ չի քվեարկել, 20 անգամ բացակայել է, հարցեր չի տվել, 2 անգամ ելույթ է ունեցել: Նախաձեռնություններ բաժնում որևէ օրինագծի անուն նշված չէ:

 

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը 41 անգամ կողմ է քվեարկել, ոչ մի անգամ՝ «դեմ» կամ «ձեռնպահ»: Նստաշրջանի ընթացքում 13 անգամ բացակայել է, 33 անգամ հարց տվել, 30 անգամ ելույթ ունեցել: Հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով՝ մասնավորապես համահեղինակել է «Տոներ և հիշատակի օրերի մասին», «Կրթության մասին», «Սննդամթերքի անվտագության մասին» օրինագծերը:

 

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը գործընկերուհիների համեմատ առվել քիչ է «կողմ» քվեարկել՝ 35 նագամ, չքվեարկելու իրավունքից չի օգտվել, «դեմ» կամ «ձեռնպահ» չի քվեարկել: 59 բացակայություն ունի, հարցեր չի տվել, 2 անգամ ելույթ է ունեցել: Համահեղինակ է «Տեղական տուրքերի, վճարների մասին» օրինագծի:

 

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրիա Զոհրաբյանը  42 «կողմ» է քվեարկել, 7 «դեմ», 14 «ձեռնպահ»: Ունի 31 բացակայություն, նստաշրջանի ընթացքում 18 անգամ հարցեր է հնչեցրել, 12 անգամ ելույթ ունեցել: «Կրթության մասին», «Ավանդների փոխհատուցման մասին» օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է:

 

ՀՀԿ-ից Նաիրա Կարապետյանը 61 «կողմ» է քվեարկել, «դեմ», «ձեռնպահ» չի քվեարկել: Չքվեարկելու իրավունքից չի օգտվել: 33 բացակա ունի, նստաշրջանի ընթացքում երկու անգամ հարց է տվել, մեկ անգամ՝ ելույթ ունեցել: Նախաձեռնություն բաժնում տվյալներ չկան:

 

ՀՀԿ-ական Մարինե Մարաբյանն ավելի շատ բացակայել է, քան քվեարկել: Այսպես՝ նա քվեարկել է 32 անգամ կողմ, ոչ մի անգամ՝  «դեմ» կամ «ձեռնպահ»: 62 բացակայություն ունի, նստաշրջանի ընթացքում ոչ հարց է տվել, ոչ էլ ելույթ ունեցել: Օրենսդրական որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

 

ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը 69 անգամ «կողմ» է քվեարկել, 25 բացակայություն ունի, 7 անգամ հարց է տվել, 5 անգամ՝ ելույթ ունեցել: «Կրթության մասին» օրենքի նախագծի համահեղինակներից մեկն է:

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորուհին է: 94 անգամ «կողմ» է քվերակել, ոչ մի անգամ չի բացակայել, մեկ անգամ հարց է տվել, հինգ անգամ՝ ելույթ ունեցել: 10 այլ պատգամավորների հետ համահեղինակել է «Կրթության մասին» օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

 

ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը, ում մինչ ԱԺ գալը ճանաչում էին որպես երգչուհի, 89 անգամ «կողմ» է քվեարկել, «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկություն չունի, մեկ անգամ չի քվեարկել, 4 անգամ բացակայել է, ոչ հարց է տվել, ոչ՝ ելույթ ունեցել: Շուշան Պետրոսյանը «Կրթության մասին»  օրինագծի հեղինակներից մեկն է:

 

Մեծամասնական կարգով ընտրված ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը 69 անգամ «կողմ» է քվեարկել, «դեմ» կամ «ձեռնպահ» չի քվեարկել, չքվեարկելու իր իրավունքից չի օգտվել, 25 անգամ բացակայել է, 3 անգամ հարց տվել, ելույթ չի ունեցել: Նա էլ կուսակից ընկերների պես «Կրթության մասին» օրինագծի հեղինակ է:

 

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի տվյալներն ավելի բազմազան են: Նա 31 անգամ «կողմ» է քվեարկել, 0 անգամ «դեմ», 21 անգամ «ձեռնպահ»: Նա 7 անգամ չի քվեարկել, 35 անգամ բացակայել է, հարցեր չի տվել, երկու անգամ ելույթ է ունեցել: Նախաձեռնություններ բաժնում իրավական ակտի որևէ անուն նշված չէ:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը 36 անգամ «կողմ» է քվեարկել, 4 անգամ «դեմ», 13 անգամ «ձեռնպահ»: 41 անգամ բացակայել է, 2 անգամ հարց է տվել, ելույթ չի ունեցել: Նա «Ավանդների հատուցման մասին» օրինագծի համահեղինակ է:

 

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը 18 անգամ «կողմ» է քվեարկել, 40 անգամ «դեմ», 10 անգամ՝ «ձեռնպահ»: Եթե անգամ օգտվել է չքվեարկելու իր իրավունքից, 23 անգամ բացակայել է, 3 անգամ հարց է տվել, 16 անգամ ելույթ ունեցել: Նախաձեռնություններ բաժնում որևէ գրառում չկա:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 1999

Վերադառնալ վերև