Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խորհրդարանի և կարճ կիսաշրջազգեստների մասին

 

 

Ներկայումս կանանց բարոյականության ( հաճախ նաև պրոֆեսիոնալիզմի) մակարդակը որոշվում է կիսաշրջազգեստի երկարությամբ, իսկ տղամարդու բարոյականությունը` նրա` այդ կիսաշրջազգեստի կողքով անցնելու, չսայթաքելու և վայր չընկնելու կարողությամբ` միևնույն ժամանակ իր մտքերը խորհրդարանի ամբիոն հասցնելով…

 

 

Ես դեմ չեմ դրես-կոդին, սակայն ես դեմ եմ մի խումբ մարդկանց կողմից արվող փորձերին պարտադրել սեփական բարոյական նորմերը ուրիշներին: Ինչու:

 

 

Հագուստը, որը մենք ընտրում ենք, ինչպես նաև մեր պահվածքը շրջակա միջավայրին հարմարվելու մեխանիզմներից մեկն է: Եվ ցանկացած մեկը, ով ցանկանում է փոխել այդ մեխանիզմները մեկ առանձին խմբի մակարդակով` չփոխելով ընդհանուր վերաբերմունքը, իրականում պարտադրում է  իր սեփական բարոյական նորմերը, իր տեսլականը այն բանի, թե ինչն է լավ և ինչը` վատ:

 

 

Նույն կերպ էլ պատգամավորը, ով կիսաշրջազգեստներ կրելու արգելք մտցրեց, ցանկանում է ներկայանալ որպես ավելի բարձր արժեքների կրող տղամարդ, ով վերահսկում է կանանց բարոյականությունը: Այս առումով ոչ մի տարբերություն չկա, թե հրահանգը կլինի կրել երկար կիսաշրջազգեստներ , թե զոլավոր կամ վանդակավոր: Նա սահմանափակվում է նրանով, թե իրեն անձամբ ինչն է ավելի դուր գալիս կին-կոլեգայի կերպարի մեջ: Միևնույն ժամանակ նա չի էլ մտածում հասարակության ընդհանուր զարգացման  վերաբերյալ շատ ավելի բարդ հարցեր բարձրացնելու մասին:

 

 

Խոստովանեմ` ամեն անգամ, երբ գալիս եմ Բիշքեք, շոկի մեջ եմ հայտնվում այն բանից, թե ինչպես են հագնվում քաղաքի աղջիկները: Հատկապես ամռանը Բիշքեքը ինձ լողափ է հիշեցնում, երբ հագուստը ծառայում է ընդամենը մարմնի առավել ինտիմ  հատվածները քողարկելու համար:

 

 

Ինչ-որ մի պահ ես նույնիսկ մտածեցի. գուցե հենց  սա է Էմանսիպացիան: Կանայք կարող են չվախենալ ավանդական արժեքներից և հագնել այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս:

 

 

Բայց իրականում ոչ: Ընդհակառակը: Դա ընդամենը հուսահատ փորձ է հայտնվել  կնոջ “իդեալական կերպարի’’ արագընթաց գնացքի մեջ. Քանի նա դեռ դեռահաս է, ունի երկրպագուներ, հետո ընկեր, ով խելագառվում է իր համար և ծաղիկներ նվիրաբերում, հետո ամուսնություն`  մինչև 23 տարեկան,  երեխա, հետո ևս մեկ երեխա, մատնահարդարում և գեղեցիկ մեքենա ամուսնու կողմից, ամուսնուն սիրուհուց շեղելու փորձեր, խոնարհություն և թոռների դաստիարակություն…

 

 

Այնպես է ստացվել, որ նախկին ԽՍՀՄ-ի,  այդ թվում և Ղրղզստանի,  կանայք, հավասարապես կրթված են, սակայն ստիպված են պայքարել արևի տակ իրենց տեղի համար բաց ոտքերով և մեծ լանջաբացվածքով: Նրանց մտքերին կամ կարծիքներին շատ հազվադեպ են լսում: Հետխորհրդային տարածքում շատ կանայք հագնվում են շատ արտահայտիչ և աչքի ընկնող, որովհետև նրանց մեծամասամբ հասարակությունը չի գնահատում որպես անհատների, ովքեր օժտված են տղամարդկանց հավասար մտավոր ունակություններով:

 

 

Ինքս իմ փորձից գիտեմ. երբ շփվում եմ որոշ տղամարդ-քաղաքական գործիչների հետ Ղրղզստանում , նրանք իրենց թույլ են տալիս այնյպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. “ինչպես կարելի է մերժել նման համակրելի (հմայիչ, քնքուշ, սիրունիկ) աղջկան”: Այս դեպքում ստիպված եմ լինում ամեն կերպ տեղափոխել խոսակցությունը մասնագիտական հարթություն:

 

 

Իմ պարագայում ամեն ինչ հեշտ է: Իմ կարիերան նրանց որոշումից կախված չէ: Առավել դժվար է այն կանանց  համար, ովքեր աշխատում են խորհրդարանում (կամ այլ հաստատություններում, որտեղ գերակշռում են տղամարդիկ): Նրանք պտտվում են մի նեղ շրջանակում. հասարակությունը ուշադրություն է դարձնում իրենց արտաքին տեսքին, այլ ոչ թե ընդունակություններին, սակայն երբ նրանց արտաքինը չափից շատ է աչքի ընկնում, կանայք փորձում են քողարկել այն  “թույլ և գեղեցիկ սեռի’’ բարեխիղճ ներկայացուցչի կերպարով:

 

 

Արևմտյան երկրներում կանանց հանդեպ նման վերաբերմունքը նույնպես խնդիր է: Այո, որոշ տղամարդիկ իրենց թույլ են տալիս անբարեկիրթ պահվածք աշխատանքային իրավիճակներում, և կանայք, միևնույնն է, հաջողության հասնելու համար ստիպված են լինում աշխատել մի քանի անգամ ավելի: Բայց սա բնավ մասսայական բնույթ չի կրում: Իսկ պետական հաստատություններում նույնիսկ տղամարդու կողմից արված ակնարկը այն մասին, որ կինը այնքան էլ լավ չի հագնված, կարող է դիտվել որպես սեռական ոտնձգություն:

 

 

Ղրղզստանում 30 տարեկան տղամարդիկ կարող են լինել գեր, քրտնած և գարշահոտ: Սակայն նրանց երբեք ոչ ոք չի համարձակվի հուշել, թե ինչպես ապրել և ինչպես ուտել յուղոտ միսը օղու հետ միասին: Պատկերացրեք` ինչպիսի շփոթմունք կառաջանա, եթե տղամարդ-պատգամավորներին արգելեն կրել սինթետիկ կտորից կարված փայլուն զոլավոր կոստյումներ միայն այն պատճառով, որ կին-պատգամավորների սիրտը խառնում է դրանց տեսքից: Սա անհեթեթություն է համարվում, քանի որ ընդունված է հաշվի նստել տղամարդկանց` մերկ մարմիններին տրվող  “բնածին’’ արձագանքի հետ, բայց ոչ կանանց տեսակետների հետ տղամարդու առողջության կամ ոճի վերաբերյալ: Եվ ոչինչ, որ այպիսի հասկացություններով երկրին անգամ թշնամի հարկավոր չէ հասարակական և տնտեսական զարգացմանը խոչընդոտելու համար:

 

 

Ցավոք, պատգամավորը հենց այդպես է վարվում` ճնշելով և վերահսկելով երկրի բնակչության կեսին, այլ ոչ թե լուծելով նրանց խնդիրները: Բակիր Ուլուի համար դրես-կոդ կոչվածը ընդամենը մեղսավոր տղամարդու և անիրազեկ քաղաքական գործչի տերևն է: Շատ ավելի դժվար է հորինել սոցիալական վերելակներ աշխատունակ տարիքի կանանց համար: Դժվար է հոգ տանել մայրերի և դուստրերի առողջության մասին ազգային մակարդակով, այլ ոչ միայն  ընտանիքի ներսում: Դժվար է սկսել բարոյականություն դաստիարակել հենց ինքդ քո մեջ…

 

 

Այն տղամարդը, ով ընդունում է կանանց որպես իրենց հավասար` ինտելեկտով և սոցիալապես, կշփվի նրանց հետ հավասարը հավասարի` լինեն նրանք շալով փաթաթված, թե կարճ փեշով: Այսպես կոչված տղամարդկային կենսաբանական սկիզբը` պատգամավորների սիրած արդարացումը, յուրաքանչյուր տղամարդու անձնական գործն է, երբ խոսքը գնում է հասարակական վայրում էթիկայի մասին: Այլ կերպ ասած` կինը չի կարող պատասխանատվություն կրել այն բանի համար, որ իր արտաքինը խանգարում է իր գործընկեր-կոլեգային  զբաղվել գործով:

 

 

Դրես-կոդին կողմ արտահայտվող պատգամավորներ, հասկացեք մի պարզ ճշմարտություն. կնոջ հագուստին դուք ուշադրություն եք դարձրել միայն այն պատճառով, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ իշխում են տղամարդկային հայացքները: Հավասար աշխատանքային իրավիճակում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք պետք է մրցեն ըստ իրենց պրոֆեսիոնալ կարողությունների, կիսաշրջազգեստի երկարության կամ այլ արտաքին ատրիբուտների մասին մեկնաբանությունները իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացնում:

 

 

Այդ իսկ պատճառով դրես-կոդը անհնարին է և ճիշտ էլ չէ ստիպողաբար փոխել առանց սկզբնապես փոխելու հենց կորպորատիվ մշակույթը: Քանի դեռ տղամարդիկ շեֆեր են, իսկ կանայք` հիմնականում ենթարկվողներ, վերջիններիս պետք է դիտարկեն որպես օբյեկտներ, նույնիսկ եթե նրանք փաթաթված են երեքական ծածկոցով:

 

 

Սակայն եթե հանկարծ խորհրդարանը պաշտոնապես հաստատի, որ կողջունի պրոֆեսիոնալ կին-աշխատակցուհիների իր պատերի ներքո և հնարավորություններ կտա զբաղեցնել ղեկավար պաշտոններ` միևնույն ժամանակ իսկապես իրականացնելով այս քաղաքականությունը, ապա այդ դեպքում հավասարեցնող պրոֆեսիոնալ դրես-կոդը այսպիսի միջավայրում կհաստատվի ինքն իրեն:

 

 

Էրիկա Մարատ,

ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգթոնի Համալսարանի աշխատակից

 

 

Կարդացեք նաև թեմայի  շուրջ.

Պատգամավորը առաջարկեց արգելել մինի-կիսաշրջազգեստները, որպեսզի չսայթաքի և վայր չընկնի

 

Դիտումների քանակը` 3437

Վերադառնալ վերև