Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կալիֆորնիան գենդերային քվոտա է ներդնում  պետական կորպորացիաներում

Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն ամրագրում է իր օրենսդրության մեջ դրույթ, ըստ որի  նահանգում գրանցված պետական կորպորացիաների տնօրենների խորհրդի կազմում պարտադիր պետք է նաև կանայք ներկայացված  լինեն: Այս մասին հայտնի է դարձել  Կալիֆորնիա նահանգի Սենատի իրավաբանական հանձնաժողովին ուղղված նահանգապետ Էդմունդ Բրաունի հաղորդագրությունից:  

 

 

 «Ես ստորագրում եմ Սենատի 826 օրենքը, որը պահաջներ է սահմանում հանրային ընկերությունների համար, որոնց համաձայն տնօրենների խորհրդի կազմում պետք է նաև կանայք ներգրաված լինեն», — ասվում է նահանգապետի կայքում հրապարակված փաստաթղթում:  Հայտնվում է, որ օրինագիծն ընդունվել էր տեղական սենատի կողմից դեռ օգոստոսի 29-ին: Այդ պահանջների համաձայն, եթե հանրային ընկերությունների տնօրենների խորհրդի կազմում մինչեւ 4 տնօրեն կա, ապա ընկերության կառավարման մարմնում պետք է առնվազն մեկ կին լինի, 5 եւ ավելի դեպքում՝ 2-3 կին:

 

 

Նշենք, որ բիզնես ընկերությունների ղեկավար  պաշտոններում գենդերային  քվոտավորման պրակտիկան վաղուց  տարածված է մի շարք եվրոպական երկրներում:

 

 

Աղբյուրը՝ Ռիա Նովոստի

 

Դիտումների քանակը` 524

Վերադառնալ վերև