Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք և ջրի իրավունքը

Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարի 27-ից մարտի 9-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի կայացած կանանց կարգավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանի  առանցքային թեման էր գյուղաբնակ կանանց դերը աղքատության և սովի դեմ պայքարում:   Նստաշրջանի շրջանակներում անցկացվեց «Գյուղական շրջաններում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը ջրի մատչելիության արդյունքում» հատուկ պանելային բանավեճը, որի ընթացքում շեշտադրվեց առնվազն երեք նկատառում:

 

Առաջին` որպես կանոն, աշխարհի ջրազուրկ վայրերում կանայք են պատասխանատու ընտանիքի բոլոր անդամների անհրաժեշտ ջրի համար և  հատկապես գյուղական համայնքներում նրանք հաճախ ստիպված են հսկայական տարածություն քայլել ջուր բերելու համար։

 

 

Երկրորդ` ոռոգման ջրի իրավունքը նվազ կարևոր չէ, քան հողի իրավունքը` գյուղատնտեսական մշակաբույսերի բերք ապահովելու համար։

 

Եվ, վերջապես, ապացուցված է, ջրի մատչելիությունը և սանիտարիայի ապահովումը բարձրացնում են կանանց ինքնագնահատականը, նվազեցնում նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ժամանակ ստեղծում իրենց որպես ֆերմեր դրսևորելու համար, հնարավորություն տալիս  բարելավել իրենց տնտեսական վիճակը, ընտանիքներին եկամուտ բերել։

 

Դիտումների քանակը` 3060

Վերադառնալ վերև