Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Կանանց արցունքներով» լի 90 դույլերը բերեցին Ուկրաինայի Տուն

 

«Ամեն տարի Ուկրաինայում 1440 լիտր կանանց արցունքներ են թափվում բռնության պատճառով»« – այս պաստառը եւ  «արցունքներով»  լի   դույլեր  էին  տեղադրել նոյեմբերի 25-ին Կիևում՝ Ուկրաինայի Տան աստիճաններին «Հասարակական առողջության ուկրաինական հիմնադրամ» միջազգային բարեգործական կազմակերպությունն և նրա գործընկերները: 1440 լիտրը տեղավորելու համար պահանջվեց 90 դույլ… Ակցիան խորհրդանշում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի սկիզբը:

 

 

Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ գուցե նման պատկերավոր համեմատությունը կօգնի  մարդկանց գիտակցել Ուկրաինայում կանանց հանդեպ բռնության մասշտաբները: «Մենք գիտենք, որ օգնության է դիմում միայն ամեն  չորրորդ կին: Այսպիսով բռնության դեպքերի փաստացի քանակը 360 000 է: Յուրաքանչյուր փաստ արցունքներ է: Մեկ անգամ լաց լինելու պարագայում թափված արցունքների միջին ծավալը 1 թեյի գդալ է, այսինքն 4 գրամ, որը մենք բազմապատկել ենք 360 000 դեպքով և ստացել 1440լիտր»,- բացատրում  է բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գալինա Սկիպալսկայան:

 

Ուկրաինայի Տան աստիճանների վրա նաև վրան են տեղադրել, որտեղ կամավորները, խնդրով զբաղվող հկ-ների ներկայացուցիչները, սոցիալական ծառայությունների աշխատակիցները կիևցիներին կբաժանեն կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև այս նախաձեռնության շրջանակներում եղած նախագծերի և առկա ծառայությունների մասին նյութեր:

 

Դիտումների քանակը` 3308

Վերադառնալ վերև