Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց գործազրկությունը Հայաստանում  ամենաբարձրն է հետխորհրդային երկրներից

Կանանց միջազգային օրվա նախօրեին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հրապարակված նոր զեկույցի  համաձայն՝ աշխարհի երկրների մեծ մասում կանանց մասնակցությունը  աշխատաշուկայում ավելի ցածր է, քան տղամարդկանց, նաև կանանց շրջանում գործազուրկների թիվն ավելի մեծ է:

 

Աշխատանքի շուկայում 10 աշխատող տղամարդկանց հասնում է  միայն  6 աշխատող կին:    Գործատուների մեջ կանանց թիվը 4 անգամ քիչ  է տղամարդկանցից:  Նույն  միտումը պահպանվում է նաև ղեկավար պաշտոնների դեպքում։ Հետազոտության հեղինակները նշում են, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են համաձայնվում աշխատել առանց պայմանագիր կնքելու՝ շրջանցելով աշխատանքային օրենսգիրքն ու առանց արհմիություններին անդամակցելու։ Ըստ ԱՄԿ զեկույցի , կանանց գործազրկության մակարդակն ամբողջ աշխարհում այսօր կազմում է 6 %, միևնույն ժամանակ, տղամարդկանց շրջանում այն 5,2% է:

 

Հայաստանը գործազրկության մակարդակով աշխարհում  ոչ պատվավոր 14-րդ տեղում է. գործազրկության մակարդակը կազմում է 18.2 % է,  ընդ որրում  կանանց շրջանում այն 20.2 % % է, տղամարդկանց շրջանում 16.4 %  է:  Համեմատության համար, որ, օրինակ,  Բելառուսում (185-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 0,5% և  կանանց ու տղամարդկանց շրջանում չի տարբերվում:  Նշենք, որ Հայաստանի ցուցանիշը բարձր է և տարածաշրջանի երկրների համեմատ, և հետխորհրդային բոլոր պետությունների հետ համեմատ:

 

Այսպես, Վրաստանում (37-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 11.6 %. տղամարդկանց շրջանում այն կազմում է 13,8%, իսկ կանանց շրջանում՝ 8.9 %: Ադրբեջանում (113-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 5.0 %. տղամարդկանց դեպքում 4.4 %, իսկ կանանց շրջանում՝ 5.7 %: Թուրքիայում (41-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 11.3 %. տղամարդկանց շրջանում 9.8 %, իսկ կանանց շրջանում՝ 14.4 %: Իրանում (29-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 13.1 %. տղամարդկանց շրջանում 11.1 %, կանանց շրջանում՝ 21.7 %: Ռուսաստանում  (110-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 5,2 %. տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 5,4 %, իսկ կանանց շրջանում՝ 4.9 %: Ղազախստանում (116-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 4.9 %. տղամարդկանց շրջանում 4.2 %, իսկ կանանց շրջանում՝ 5,6 %: Ղրղզստանում (73-րդ տեղում է) գործազրկության մակարդակը կազմում է 7.3 %. տղամարդկանց շրջանում 6.3 %, իսկ կանանց շրջանում՝ 8,8 %:

 

Գործազուրների թվով առաջատարներն են՝ Պաղեստինը, ՀԱՀ-ը եւ Լեսոտոն. ամբողջ տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե երրորդ մասը աշխատանք չունի: Սիրիայում ու Բոսնիա եւ Հերցեգովինայում գործազրկությունն ահռելի չափերի է կին բնակչության շրջանում, որը հասնում է մինչեւ 40 %ի:

 

Ի՞նչ են փաստում ՀՀ Վիճծառայության տվյալները

 

ՀՀ  Վիճծառայության տվյալներով, էական գենդերային տարբերություններ կան գործազրկության տևողության  և չաշխատելու պատճառների մեջ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների 67.8%-ը կանայք են, ընդ որում երկարատև գործազրկության մակարդակը , այսինքն 3 տարուց ավելի,  հատկապես բարձր է կանանց շրջանում:  Կանայք զգալի մեծամասնություն են կազմում (70%)   հուսազուրկների թվում, այսինքն այն անձանց թվում, ովքեր  չունեն աշխատանք գտնելու հույս: 

 

Ընտանեկան հանգամանքներով աշխատանքից դուրս եկածների  թվում  98%-ը կանայք են, ինչը նշանակում է, որ  ընտանեկան պարտականությունների և կարիերայի համատեղման հարցում պետական աջակցության միջոցները անբավարար են:

 

Նշենք, որ Վիճծառայության ներկայացմամբ գործազուրկ է  համարվում  15-75 տարեկան անձը, ով   չունի  աշխատանք , բայց  ակտիվորեն փնտրել է աշխատանք: Դա նշանակում է, որ գործազրկության տվյալները չեն ներառում կանանց զգալի  հատված, ովքեր  չեն աշխատում և չեն փնտրում աշխատանք:  Պաշտոնական տվյալներով,   2016 թվականին 15-75 տարեկան կանանց 47%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ:

 

Հետազոտությունները փաստում են, որ եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ եւ  ոչ թե իրենց կամքով կամ  իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով,  ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տնտեսությունը կնոջ դեմքով

10 փաստ աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին

Կանանց գործազրկությունը Հայաստանում  ամենաբարձրն է հետխորհրդային երկրներից

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով

Ներկայացվել են «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները

Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները

Կանայք և տնային աշխատանքը. աշխարհում և Հայաստանում

Տղամարդիկ ընտանիքը պահողներն են, իսկ կանա՞յք

Ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ

Կանայք ամաչու՞մ են տղամարդկանցից շատ փող վաստակելուց թե՞ հպարտանում դրանով. հետազոտությունների արդյունքներ

Կանանց 77 %-ը աշխարհում ուզում է աշխատել, տղամարդկանց 66 %-ը սատարում են նրանց այդ հարցում. զեկույց

Կանանց չվարձատրվող աշխատանքը գնահատվում է տարեկան 10 տրիլիոն դոլար

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 

 

 

Դիտումների քանակը` 571

Վերադառնալ վերև