Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

Ուղիղ 12 տարի առաջ՝ 2000-ի հոկտեմբերի 31-ին  ընդունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևը , որը  կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման գործում կանանց դերը կարևորող  առաջին բանաձևն էր:

 

 

Այն կոչ է անում.

 

  • Բարձրացնել կանանց ներկայացվածությունը և ապահովել նրանց առավել ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում, կոնֆլիկտների լուծման և խաղաղ բանակցային գործընթացներում,
  • Ուշադրություն  հրավիրել կանանց և աղջիկների հատուկ կարիքների հանդեպ զինված հակամարտությունների ժամանակ,
  • Հաշվի առնել գենդերային ասպեկտը վերականգնողական գործընթացներում և հետկոնֆլիկտային շրջանում,
  • Ներառել գենդերային տեսակետը ՄԱԿ-ի աշխատանքների մեջ, Գլխավոր Քարտուղարի հաշվետվողականության մեջ և Անվտանգության Խորհրդի առաքելության մեջ,
  • Հաշվի առնել գենդերային տեսակետը խաղաղապաշտպան օպերացիաներում և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեջ, ապահովել գենդերային հարցերի վերաբերյալ վերապատրաստում խաաղղության և անվտանգության ապահովման գործընթացներին մասնակցություն ցուցաբերողների համար:

 

Բանաձեւի ընդունման  օրից անցելէ 12 տարի, սակայն .

– 1992-ից կայացած խաղաղ բանակցություններում միայն 5,9 տոկոսին են մասնակցելկանայք

–  Խաղաղության պայամանագրերի միայն 2,9 տոկոսն են  ստորագրվել կանանց ձեռքով

–  1990 –ից կնքված  խաղաղ պայմանագրերի միայն 585 –ում են հիշատակվել կանայք

 

Կանանց, խաղաղության և անվտանգության մասին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր բանաձևերը.

 

Ի՞նչ անել, որպեսզի իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը

կանանց, խաղաղության և անվտանգության մասին:

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ՝

 1.    Ձեռնարկեք համապատասխան միջոցներ կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերը վերացնելու համար

Կանանց նկատմամբ բռնությունը հանդիսանում է հիմնական խոչընդոտ խաղաղապահական և ժողովրդավարական գործընթացներում կանանց մասնակցության համար: Բռնությունը տարբեր ձևեր է ընդունում և առկա է հասարակության բոլոր մակարդակներում. սկսած տնից և ընտանիքից մինչ ազգային քաղաքական ասպարեզը: Այն ներառում է կենցաղային բռնությունը, սեռական բռնությունը, սպառնալիքները և մարդու իրավունքների այլ խախտումներ:

2.    Արձագանքեք գենդերային անհավասարությանը և իշխանության անհավասարակշռությանը

 

Միջազգային կառույցները, ինչպիսիք են ԵՄ և ՄԱԿ-ը, պետք է օրինակ ծառայեն կանանց մասնակցության և կանանց իրավունքների երաշխավորման համար: Բացի այդ հաշվի առնել կոնֆլիկտային տարածաշրջանների կանանց կարծիքները և հետաքրքրությունները ռազմավարությունների մշակման և քաղաքական որոշումների կայացման գործում, դրանց իրականացման, վերահսկողության և գնահատման ընթացքում:

3.    Ավելացրեք կանանց կազմակերպությունների ֆինանսավորումը և կիրառեք երկարաժամկետ մոտեցում

 

Կանանց կազմակերպությունները կարևոր գործոն են հանդիսանում երկրի խաղաղ համաձայնագրերի և օրենսդրության իրագործման համար: Կանանց կազմակերպությունները ունիկալ ինֆորմացիայի են տիրապետում բնակչության կարիքների և խնդիրների վերաբերյալ: Նրանք հատկապես շատ կարևոր են ժողովրդավարության զարգացման համար և նրանց աշխատանքային սպեկտրը չպետք է սահմանափակվի միայն սոցիալական ծառայությունների մատուցմամբ:

 

 

ԿԱՆԱՆՑ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝

 1.    Հիշեք այն մասին, թե ինչ կարևոր դեր եք դուք խաղում

 

Կանանց ուժեղ շարժումը երաշխիքն է այն բանի, որ կանանց իրավունքները ոչ միայն չեն մոռացվել, այլև հատուկ տեղ են զբաղեցրել խաղաղության վերականգնման գործընթացներում: Այսպիսով, կանանց շարժումը որոշիչ գործոն է ժողովրդավարական հասարակության կառուցման համար:

2.    Հայտարարեք Ձեր մասին

 

Պնդելով փորձագետի կարծիքը և հրավիրելով քաղաքական գործիչների ուշադրությունը իրենց համար կարևոր հարցերին՝ կանանց կազմակերպությունները պետք է իրենց արժանի տեղը զբաղեցնեն հասարակության քաղաքական և հասարակական կյանքում: Գիտական շրջանները, կանանց կազմակերպությունները միասին պետք է ուսումնասիրեն, վերլուծեն և տարածեն այդ ինֆորմացիան, որպեսզի կանանց դերը կոնֆլիկտային իրավիճակներում լայնորեն ճանաչվի:

3.    Միացեք և համագործակցեք այլ կանանց կազմակերպությունների հետ

 

Միավորվելով՝ կին-ակտիվիստները դառնում են փոփոխությունների զգալի ուժ: Կանանց կազմակերպությունները պետք է աջակցեն միմյանց և աշխատեն ռազմավարական տեսակետից՝ ստեղծելով ցանցեր, հարթակներ, համատեղ քարոզարշավներ լուրջ հարցերի լուծման համար, փոխանակվել ինֆորմացիայով և համագործակցել ամեն  հնարավոր տարբերակներով:

4.    Համերաշխ եղեք կին-քաղաքական գործիչների հետ

 

Քաղաքական կուսակցություններում ակտիվություն ցուցաբերած կանայք հաճախ բախվում են ավելի բարձր պահանջների հետ, քան տղամարդիկ, այդ թվում նաև բարոյական նորմերի առումով: Շատ հաճախ կին-ակտիվիստները ավելին են պահանջում իրենց ընտրված կանանցից, քան տղամարդ-կոլեգաներից: Կանանց կազմակերպությունները պետք է հիշեն զրպարտանքի ռիսկի մասին, որը կիրառվում է ինչպես կին-իրավապահների, այնպես էլ կին-քաղաքական գործիչների նկատմամբ: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող կանանց հարկավոր է աջակցություն և ինֆորմացիա:

 

 

 

 

Աղբյուրը՝ http://www.equalpowerlastingpeace.org/

 

Դիտումների քանակը` 5612

Վերադառնալ վերև