Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց համար ամենավտանգավոր հինգ երկրները

Thomson-Reuters հիմնադրամը ուսումնասիրություն է անցկացրել, որի արդյունքներով նշել է կանանց ապրելու համար հինգ վատագույն երկրները: Դրանք են` Աֆղանստան, Կոնգո, Պակիստան, Հնդկաստան և Սոմալի: Աֆղանստանն առաջին տեղում է, քանի որ այստեղ կանանց 87%-ն անգրագետ է: Ի հավելումն, յուրաքանչյուր 11-րդ կինը մահանում է ծննդաբերության ժամանակ, աղջիկների 80%-ին հարկադրաբար են ամուսնացնում: Կոնգոն երկրորդ տեղում է հայտնվել սեռական բռնության բարձր մակարդակի պատճառով, որին ամեն տարի ենթարկվում է մոտ 400 հազար կին: Պակիստանում այսպես կոչված պատվի սպանությունների զոհ է դառնում տարեկան 100 հազար կին: Հնդկաստանում պահպանվում է մարմնավաճառության մեջ ներգրավված կանանց և մարդկանց առևտրի խիստ բարձր մակարդակը, տարածված է նորածին աղջիկներին սպանելու և ընտրողական աբորտների պրակտիկան: Սոմալիում կանանց 95%-ը ենթարկվում է «թլփատման» հաշմող վիրահատության:

Դիտումների քանակը` 2156

Վերադառնալ վերև