Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Կանանց հնարավորությունների ընդլայնումը՝ կայուն զարգացման նպատակների իրականացման բանալին է – այսպիսի շեշտադրմամբ ընթացավ  սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կենտրոնակայանում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումը՝  գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Միջոցառումը նվիրված էր Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 20-ամյակին եւ  տեղի է ունեցել ՄԱԿ-Կանայք գործակալության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնությամբ:

 

Համաշխարհային լիդերների այս հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ այս տարվա մարտին ՝ Կանանց  կարգավիճակի հանձնաժողովի  59-րդ նստաշրջանի ժամանակ, որը նվիրված էր Պեկին+20 գործընթացի ամփոփմանը:

 

Պեկինի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը, որն ընդունել են ՄԱԿ-ի 189 անդամ-պետություններ 1995-ին, մի յուրօրինակ ուղեցույց է դարձել կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացում կանանց հավասար և լիարժեք մասնակցության ապահովման համար:

 

Ելույթ ունենալով մասնակիցների առջև՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը ընդգծել է, որ կանանց և աղջիկների կարգավիճակի բարելավումը կնպաստի հասարակության բարգավաճմանը, դրանով իսկ  հիշեցնելով Պեկին+20-ի կարգախոսը՝  «Կանանց հնարավորությունների ընդլայնումը՝ ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է»:

 

Բան կի Մունը նշել է, որ Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները վկայում են գենդերային հավասարության ոլորտում հսկայական առաջընթացի մասին, սակայն, ըստ նրա, կանանց իրավունքների իրագործման ճանապարհին դեռևս շատ խոչընդոտներ կան:

 

«Մենք չենք կարող հասնել կայուն զարգացման նպատակներին առանց աշխարհի բնակչության կեսի համար հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովելու ինչպես օրենսդրական մակարդակով, այնպես էլ գործնականում», – ասել է Բան կի Մունը:

 

Հանդիպմանը ներկա  պետությունների և կառավարությունների ղեկավարները  հայտարարել են, որ պատրաստ են ամրապնդել իրենց ջանքերը գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ՝ 2015 թ. հետո ժամանակահատվածում: նրանք  հաստատեցին    Պեկին+20-ի  գործընթացի շրջանակներում  հռչակված «Մոլորակ 50/50»  բանաձեւը  եւ   հավակնոտ նպատակը՝  հասնել գենդերային հավասարության մինչեւ 2030 թվականը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

Դիտումների քանակը` 2616

Վերադառնալ վերև