Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց ձեռներեցության շաբաթը միավորեց տաս երկրների կանանց

Այս օրերին Երեւանում անցնող Կանանց ձեռներեցության շաբաթն իր շուրջն էր համախմբել հարյուրից ավելի կանանց Եվրոպայի, Ասիաի, ԱՊՀ  տարածքի  ավելի քան 10 երկրներից:  Շաբաթն եզրափակվեց  ‹‹Կանանց ձեռներեցության դեսպան – 2015››  մրցանակաբաշխությամբ, որտեղ հատուկ պատվոգրեր հանձնվեցին համաժողովին մասնակից դարձած երեք տասնյակից ավել կազմակերպությունների և անհատների, որոնք համախմբվել էին այս նախաձեռնության շուրջ:

 

‹‹Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի››  նախագահ Լիլիթ Ասատրյանը, խոսելով ձեռքբերումների մասին, առանձնացրեց այս օրերին հուշագրերի ստորագրումը.

–          ՀԵԿԱ-ն և Հայաստանի կին ձեռներեցների ցանցը ստորագրեցին հինգ հուշագիր, որնցից մեկը՝ Մոնակոյի մեր գործընկերոջ հետ էր, որը այլընտրանքային էներգիա, արդյունավետ էկոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպություն է: Մենք դարձանք նաև Հաջողակ կանանց միջազգային  ասոցիացիայի անդամ, միացանք նաև Եվրոպական կին արտադրողների ցանցին, ինչպես նաև մեկ այլ համագործակցության շնորհիվ՝ կին ձեռներեցներին աջակցություն կտրամադրվի՝ սեփական կայքերը ստեղծելու համար, – նշեց Լիլիթ Ասատրյանը և հավելեց, որ համաժողովի ընթացքում ևս մեկ հուշագիր է ստորագրվել , որ այսօր ներկայացվելու է ԱԺ նախագահին, ղեկավարությանը:  – Ցանկանում ենք կառավարության, մեր գործընկերների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել կանանց ձեռներեցության խնդրի վրա: Իսկ համաժողովը հնարավորություն էր կին գործարարներին՝ իրենց աշխատանքը ներկայացնելու, երկխոսություն ծավալելու և գտնելու այն հարթակը, որը պակասում էր:

 

Ապագան երիտասարդ կին գործարարներինն է,

վստահ է UNIDO Հայաստանի գործողությունների ղեկավար Անահիտ Սիմոնյանը

 

–         Իհարկե մեծ սպասումներով էի մասնակցում այս նախաձեռնությանը, բայց չէի պատկերացնում, որ այսքան մեծ լիցք, ոգևորություն,  և այսքան առհավատչյա ես կգտնեմ: Որպես միջազգային  կազմակերպության ներկայացուցիչ, որը փորձում է աջակցել փոքր և միջին բիզնեսին, ուրախ էի տեսնել այս ոլորտը ներկայացնող կանանց և հատկապես՝ երիտասարդ կանանց: Հանրագումարային երևույթ եմ տեսնում՝ ինչ ունենք, ինչ խնդիրներ կան: Իսկ հաջողության գրավականը՝ խնդիրների լուծման իրատեսական  տարբերակների ներկայացումն է: Գիտեք, հաճախ ենք լսում, որ բիզնեսն այստեղ չունի հաջողություն, մարդիկ արտագաղթում են, բայց տեսնում ես, որ աշխատողը, գիտելիք ունեցողը և հետևողականը հասնում է հաջողության:

 

Հայաստանի օրեր Բրյուսելում

Անա Ռեկվիաշվիլի, Հաջողակ կանանց միջազգային ակումբի նախագահ, Բրյուսել

 

–         Առաջին անգամ էի Հայաստանում և շատ տպավորված եմ: Հին ազգ եք, ուենք հսկայական մշակութային ժառանգություն և նաև տպավորիչ է, որ փնտրում եք նոր համագործակցության հնարավորություններ, ցանցեր եք ստեղծում: Մենք բոլորս Կովկասից ենք և խնդիրներն էլ գրեթե նույնն են.  դժվարություններից մեկը, իհարկե, ավանդույթների և ժամանակակից կյանքի համատեղումն է, ընտանեկան արժեքներ և բիզնես: Բայց իհարկե, սա հաղթահարելի խնդիր է: Մենք Բրյուսելում ցանկանում ենք կազմակերպել Հայաստանի օրեր, ցույց տալ Հայաստանը՝ Եվրոպային՝ ավելի ընդգրկուն ձևաչափով: Սա ՀԵԿԱ-ի հետ կլինի  մեր համագործակցության առաջին քայլը:

 

Վերադառնում եմ, որպես լիարժեք հայ

 

Մարի Քրիստի Օղլի, FCEM Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ.

 

–         Ամենից շատ ինձ գրավեց այստեղի ջերմությունը: Մինչ իմ գալը ես գիտեի արդեն հայերի մասին: Իմ  ամուսնու հայրն  է հայ:  Հայերեն չգիտեմ, բայց լավատեղյակ եմ հայկական խոհանոցին, մշակույթին: Որ այստեղ գալիս էի՝  կիսով հայ էի, իսկ այստեղից վերադառնում եմ՝ լիովին հայ: Լիլիթ Ասատրյանի այս նախաձեռնությունը կարևորում եմ, քանի որ այն հնարավորություն էր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնել Հայաստանը: Ես այստեղ տեսա կին ձեռներեցների, ովքեր իրոք նվիրված են իրենց աշխատանքին, ովքեր իրոք ուզում են բիզնեսով զբաղվել: Իսկ խնդիրներն ամենուր են: Գիտեք, մենք մտածում ենք, որ եթե եվրոպա է, ապա մարդու իրավունքների երկիր է,  չկան կին և տղամարդ գործարարների միջև տարբերություններ, կանանց համար ավելի հեշտ պետք է լինի, մինչդեռ դա այդպես չէ:

 

Թերեզա Դաբան Սանչեզ, Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար

 

–         Սա շատ լավ հնարավություն էր իրազեկության բարձրացման համար՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որ կանանց տնտեսության մասնակցությունը շատ կարևոր է: Իսկ որպեսզի կարողանանք  կանանց խրախուսել՝ ձեռներեցությամբ զբաղվել, պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, նպատակային օգնություն տրամադրենք: Իսկ արդյունքում Հայաստանը ավելի բարեկեցիկ երկիր կդառնմա: Հայ կանայք շատ դինամիկ են, վստահելի և ունեն շատ մեծ ներուժ՝ փոխելու երկիրը:

 

Երբ հույսը արթնանում է

 

Անահիտ Բախշյան Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

 

–         Այս ոլորտից հեռու մարդ եմ, բայց չափազանց զարմացած եմ, որ կին ձեռներեցների այսպիսի հրաշալի բազմություն է հավաքված Լիլիթ Ասատրյանի շուրջ: Իրենց նայելով, իմ հույսն արթնանում է: Ամենակարևորը՝ կայացած մարդիկ են, կրթված, նրանց մեջ նաև մանկավարժներ կան: Հնարավորություն են տեսել բիզնես ոլորտում կայանալու ու արել են այդ քայլը՝ իրենք ընտանիքին, ամուսնուն, սատար կանգնելով:

 

Լիլիթ Քոչինյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանանց ձեռներեցության շաբաթը միավորեց տաս երկրների կանանց

 

 

 

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցները էքսպո ցուցահանդեսում

 

 

 

«Կանանց ձեռներեցության շաբաթ Երեւանում»  / ֆոտոռեպորտաժ

 

 

«Ամեն ինչ հնարավոր է դառնում մայրական սիրո եւ նվիրվածության շնորհիվ»

 

 

Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

 

 

Երեւանում մեկնարկեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը»/ լրացված

 

 

«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»

 

 

«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

 

 

Դիտումների քանակը` 1619

Վերադառնալ վերև