Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց նշաձողը ՏԻՄ ընտրություններում ՝ «կատարելագործվել անկախ տարիքից և ձեռքբերումներից»

 

f-1Համալսարանական կրթությամբ  կանանց ասոցիացիան օրերս  համաժողով էր կազմակերպել, որին  մասնակցում էին 2016 թ. ՏԻՄ  ընտրությունների արդյունքում  նոր ընտրված և վերընտրված ավագանու անդամները:

 

Համաժողովին հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման  և զարգացման  նախարարի առաջին  տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ  տարածքային  կառավարման և տեղական  ինքնակառավարման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը:

 

Ողջունելով ներկաներին Համալսարանական կրթությամբ  կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշեց, որ  իրենց ծրագրերի  նպատակն է   կանանց  մտավոր ներուժի  ներգրավման  միջոցով ակտիվացնել նրանց դերը հասարակական-քաղաքական  կյանքում և տեղական  ինքնակառավարման մարմինների  գործունեության մեջ:   Արդյունքում ,  ընտրություններից առաջ  Ասոցիացիայի վերապատրաստման  սեմինարներին եւ լիդերության դպրոցներին մասնակցած  308 կանանցից   մոտ մեկ երրորդը առաջադրվել են ընտրություններում  եւ նրանցից 62 տոկոսը հաղթել:

 

f-3

  • – Այսօր հավաքվել ենք ամփոփելու  ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու առաջադրված կանանց ձեռքբերումները, թե ի՞նչ դժվարությունների հանդիպեցինք, ինչպե՞ս հաղթահարեցինք և ի՞նչ ենք անելու հետագաաշխատանքերում: Շնորհավորում եմ  բոլոր նրանց ովքեր ընտրվեցին ավագանու անդամ կամ  համայնքի ղեկավար, ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բազմաբնույթ աշխատանք հանուն մեր ժողովրդի և հայրենիքի զարգացման, – ասաց Ջ. Հասրաթյանը:

 

Ջեմմա Հասրաթյանը կարևորելով ՏԻՄ  ընտրություններում կին  ավագանիների հաղթանակը միաժամանակ նշեց, որ չպետք է  բավարարվել ձեռք բերածով, թեև ժողովուրդը վստահում  և  ընտրում է կին ավագանու անդամին,այնուհանդերձ  պետք է  համոզված լինի, որ վերջինս կարող է տղամարդկանց հետ հավասար և գուցե ավելի ակտիվ մասնակցել համայնքի կառավարմանը, ինչի համար անհրաժեշտ է կուտակել գիտելիքներ, որոշակի փորձ,աշխատանքային որակներ, որոնք էլ կօգնեն նորընտիր ավագանու անդամին հետագայում դրսևորել առավելագույն ակտիվություն:

 

Կին ավագանիներին  շնորհավորեց  նաև ՀՀ արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը,  նշելով, որ  իրեն  նույնպես հայտնի են քաղաքական  գործունեության  մեջ կին  գործչի առջև  հառնած խոչընդոտները, որոնք հանդիպել են  նաև  իր ճանապարհին և որոնք կարողացել է  հաղթահարել: Նա  համոզմունք  հայտնեց, որ միայն  հավասար իրավունքներով մրցակցության  պայմանով և դրսևորած  ներուժի դեպքում  կարելի է ակնկալել հարգանք  և գնահատում:

 

  • – Ես տպավորված եմ  ձեր հաղթանակով, քանի որ գիտեմ, թե  կնոջ համար որքան  դժվար է  պայքարել  մարզում  և համայնքում: Համայնքապետի կամ ավագանու պաշտոնում աշխատելը շատ ավելի  բարդ է, քանի որ դուք աշխատումեք մարդկանց հետ և նրանց համար, դուք պարտավոր եք ոչ միայն ականջալուր լինել  նրանց խնդիրներին, այլև  տարածքային  և տեղական  իշխանությունների հետ  պահպանել ճիշտ  հարաբերություններ: Հարկավոր է չընկրկել  որևէ դժվարությունից, պետք է  միշտ առաջ շարժվել: Ոչ ոք  պաշտոնը նվեր չի ստանում, այն  տրվում է  մարդուն  իր արժանիքների համար, սակայն պետք է  ձգտել   ինքնակատարելագործման: Ես համոզված եմ, որ այստեղ հավաքված կանայք նշաձող են ընտրելու  իմ  հորդորը այն  գիտակցումով, որ մշտապես  պետք է կատարելագործվել անկախ  տարիքից  և ձեռքբերումներից, – ասաց Ա.Հովհաննիսյանը:

 

ՀՀ տարածքային կառավարման  և զարգացման  նախարարի առաջին  տեղակալ Վաչե Տերտերյանն  իր ելույթում ընդգծեց, որ ՏԻՄ   ընտրություններում  կանանց  մասնակցության  ցուցանիշն անշուշտ  գոհացնող  չէ, որ հարկավոր է  առնվազն  կրկնապատկել արդյունքը : (Սեպտեմբերի 18-ի եւ Հոկտեմբերի 2-ի 690 համայնքներում անցած  ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության ցուցանիշը թեկնածուների թվում 11,8% է եղել, իսկ ընտրվածների թվում  11,5% է  -Խմբ. ):

 

  • – Ընտրություններից հետո հարկավոր է վերլուծել, թե որտե՞ղ  ենք  թերանում,  որտեղ է  աքիլլեսյան գարշապարը, չէ՞որ  բոլոր  օբյեկտիվ նախադրյալները կային, որպեսզի ընտրված  կին ավագանինների թիվն ավելին  լիներ: Դուք արդեն  մեկ  ընդհանուր թիմ եք, ուստի  նմանատիպ հավաքների ժամանակ ընթացող  քննարկումների արդյունքում պետք է  վերլուծեք հետագա  ՏԻՄ   ընտրությունների  թիրախային  կետերըն ու գտնեք առաջադրված հարցերի պատասխանները,-ասաց Վ. Տերտերյանը:

 

f-2ՏԻՄ  ընտրություններում  հաջողության  հասնելու գրավականներից է  ոչ միայն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի,  այլև բնակչության իրազեկվածությունը: ՀՀ ԱԺ  տարածքային  կառավարման և տեղական  ինքնակառավարման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանի համոզմամբ համայնքի ավագանու անդամների, անդամության թեկնածուների համար Հայաստանի ավագանիների ասոցիացիայիկողմից վերջերս  հրատարակած  ձեռնարկը կօգնի ծանոթանալ  օրենսդրական  և կազմակերչական  խնդիրներին:

 

Արաիկ  Հովհաննիսյանն  իր ելույթում անդրադարձավ  ՀՀ ԱԺ  տարածքային  կառավարման և տեղական  ինքնակառավարման  հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող <Տեղական ինքնակառավարման մասին>  նոր  օրենքի  նախագծի որոշ դրույթներին,  մասնավորապես ավագանու գործունեությանն առնչվող որոշ փոփոխություններին:

 

 

  • – Մեծաքանակ բնակչություն ունեցող համայնքներում պետք է  ստեղծել ավագանու հանձնաժողովներ, որտեղ ավագանու  նիստերին  ներկայացվող  հարցերը  նախապես  կքննարկվեն: Առաջարկվել է  նաև  ավագանու փոխհատուցման գաղափարը, ըստ որի ավագանին իր որոշմամաբ և ցանկությամբ կարող է փոխհատուցում սահմանելԱԺ պատգամավորի ամսեկան փոխհատուցման 30 տոկոսի չափով: Կցանկանայի այս հարցի շուրջ լսել նաև ձերկարծիքները, հատկապես համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում: Մեր մոտեցնումը հետևյալն է, որտարբերակված պետք է  լինի ինչպես  համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու աշխատանքը,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

 

Այնուհետև մտքերի փոխանակման ժամանակ  ընտրությունների արդյունքերին,  հաջողություններին ու թերացումներին անդրադարձան Քաղաքացիական  նախաձեռնությունների մարզային կենտրոնների  համադասողները:

 

f-4

Վերջում, ամփոփելով համաժողովի աշխատանքերը տիկին Ջ. Հասրաթյանը մեկ անգամ  ևս  կարևորեց կանանց ինքնակատարելագործման մղումը, նշելով դրա անհրաժեշտությունը  քաղաքականության  մեջ  կայանալուգործընթացում,  կարևորեց  նաև թիմային աշխատանքերում  տղամարդկանց  ներգրավածությունը,  գենդերային  քվոտաների  ներմուծման, ավագանու թեկնածուների քանակի ավելացման,  ինչպես  նաև կառավարման  համակարգում կանանց դերի ու հեղինակության բարձրացման ուղղված այն  ջանքերը, որոնք  ներդրվեցին Համալսարանական կրթությամբ  կանանց ասոցիացիայի  հետևողական աշխատանքի արդյունքում:

 

Նշենք, որ     Ֆորումը  կազմակերպվել էր  Համալսարանական կրթությամբ  կանանց ասոցիացիայի   «Տեղական ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում. Կանանց  քաղաքական մասնակցության ընդլայնումը  2016 թվականի ՏԻՄ  ընտրություններում» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ:

 

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 1238

Վերադառնալ վերև