Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց ու տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարեցումը հետաձգեցին մեկ տարով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ  եկել է եզրակացության, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը  հարկ է հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով:

 

Հանձնաժողովն իր երեկվա նիստում  անդրադարձել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման նպատակահարմարությանը: Էլինար Վարդանյանի խոսքով` այս նախագիծը բավական կարևոր է, միջազգային նորմերի պահանջ, և առաջին ընթերցումն անցնելուց հետո փաստաթղթի վերաբերյալ ստացվել են զգալի թվով առաջարկություններ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նպատակահարմար է համարել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը, սակայն եկել է եզրակացության, որ այն հարկ է հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, մինչև կառավարությունը ներկայացնի առաջարկությունների վերաբերյալ ամբողջական ամփոփաթերթը:

 

Նշենք, որ  կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում հավանություն տվեց “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային Ժողովին ներկայացնելու առաջարկին:

 

Մանրամասները հաջորդիվ:

Դիտումների քանակը` 4268

Վերադառնալ վերև