Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց չվարձատրվող աշխատանքը գնահատվում է տարեկան 10 տրիլիոն դոլար

 

 

Կանայք ողջ աշխարհում ավելի շատ քան տղամարդիկ չվարձատրվող աշխատանք են կատարում` հոգ տանելով երեխաների, ընտանիքի բոլոր անդամների , այդ թվում մեծահասակների համար,  հետևելով տան մաքրությանը ու սննդի պատրաստմանը, եւ այդ ամենը  ծառայությունների և համապատասխան ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների դեֆիցիտի պատճառով: Այս մասին է  վկայում  աղքատության դեմ պայքարող Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը   օրերս հրապարակված «Տնտեսությունը, որն աշխատում է կանանց համար» իր զեկույցում: 

 
Փորձագետները նշում են, որ կանանց  ներդրումը չվարձատրվող աշխատանքի տեսքով համաշխարհային տնտեսության մեջ կազմում է տարեկան 10 տրիլիոն դոլար կամ  համաշխարհային ՀՆԱ-ի 13 տոկոսը, ավելին՝ քան Հնդկաստանի, Ճապոնիայի և Բրազիլիայի ՀՆԱ-ները միասին վերցրած:

 

Զեկույցում  նշվում է, որ այդ չվարձատրվող եւ անխուսափելի  աշխատանքի պատճառով կանայք հաճախ կորցնում են կրթություն ստանալու և  վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորությունը կամ էլ հրաժարվում  արդեն իսկ ունեցած աշխատանքից ու  պաշտոնից: Փորձագետները նշում են, որ ողջ աշխարհում աղքատության մեջ հայտնվելու ռիսկը կանանց դեպքում ավելի մեծ է , քան տղամարդկանց:

 

  • Զեկույցում մի շարք  կանանց ու տղամարդկանց տնտեսական անհավասարությունը բացահայտող   փաստեր են մեջբերվում.

 

  • Ողջ աշխարհում վարձատրվող աշխատանք կատարող կանանց թիվը 700 մլն-ով պակաս է տղամարդկանց թվից:

 

  • Աշխարհի 67 զարգացող երկրում տղամարդկանց 20 տոկոսը դեմ է, որ կանայք վարձատրվող աշխատանքի գնան:

 

  • Աշխարհի 155 երկրներում  գույություն ունի առնվազն մեկ օրենք, որով տղամարդիկ ավելի շատ տնտեսական իրավունքներ ունեն քան կանայք:

 

  • Կանանց ու տղամարդկանց աշխատանքի վարձատրության տարբերությունն այսօր  միջինում 23 տոկոս է կազմում եւ այդ տարբերությունը հաղթահարելու համար կպահանջվի առնվազն 170 տարի…

 

Դիտումների քանակը` 667

Վերադառնալ վերև