Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց 77 %-ը աշխարհում ուզում է աշխատել, տղամարդկանց 66 %-ը սատարում են նրանց այդ հարցում. զեկույց

Աշխատանքի միջազգայիրն կազմակերպության և Գելլապի ինստիտուտի կողմից այս տարվա մարտին  հրապարակված  զեկույցը  փաստում է, որ կանանց 77% նախընտրում է ունենալ վարձատրվող աշխատանք, իսկ տղամարդկանց 66% սատարում է նրանց այդ  հարցում:  Եվ կանանց միայն 27%-ն  է հայտարարել այն մասին, որ ուզում են մնալ տանը ու  լինել տնային տնտեսուհիներ:

 

 «Դեպի ավելի լավ ապագա աշախատանքի ոլորտում  կանանց համար (“Towards a better future for women and work: Voices of women and men”)  զեկույցի հիմքում   աշխարհի 142 երկրներում անցկացված հարցման արդյունքներն են:  Փորձագետների հարցերին պատասխանել են գրեթե 149 հազար մարդիկ: Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հայացքները աշխատանքի  հետ կապված շատ հարցերում համընկնում են: Այսպես, տղամարդկանց միայն  29%-ը  ցանկանում են, որ կանայք տանը մնան, 28%-ը  կնախընտրեր, որ իրենց ընտանիքի կանայք վարձատրվող աշխատանք ունենային,  իսկ 38%-ը  կցանկանային, որ կանայք հնարավորություն ունենային համատեղելու աշխատանքն ու տնային պարտականությունները:  Ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող կանայք և տղամարդիկ ավելի  հաճախ են այն կարծիքի, որ շատ ավելի լավ լուծում է, երբ   կինը աշխատում է և’ վարձատրվող աշխատանքում, և’ հոգ է տանում ընտանիքի անդամների մասին:  Սակայն, հենց աշխատանքի և տնային պարտավորությունների համատեղման հնրավորությունն է  այսօր համարվում գլխավոր խնդիրներից մեկը աշխատող կանանց համար: Ընդհանուր առմամբ, կանայք, ովքեր աշխատում են գործատուի մոտ ամբողջ աշխատանքային օրով (շաբաթական ավելի քան 30 ժամ),  հաճախ են հայտարարել, որ կնախընտրեին օպտիմալ կերպով համատեղել աշխատանքն ու տնային պարտավորությունները: 

Աշխատող կանանց մեծամասնությունը պնդել  են, որ իրենց աշխատավարձը կազմում է  տան եկամուտների կամ զգալի  (30 տոկոս) կամ հիմնական  (26 տոկոս) մասը:  Տղամարդիկ ավելի շատ են  քան կանայք  բնութագրում իրենց  որպես  ընտանիքի հիմնական կերակրողի: Արական սեռի աշխատողների 48 տոկոսն է տեղեկացրել , որ իրենց աշխատավարձը տնային տնտեսությունների եկամուտների հիմնական աղբյուրն է: Ավելի կրթված կանանց եւ տղամարդկանց շրջանում ավելի շատ է տարածված տեսակետը, որ  ընտանեկան բյուջեն պետք է միասնական ջանքներով ձեւավորվի:   

 

Հատկանշական է, որ նդիրները, որոնց բախվում են աշխատող կանայք տարբերակվում են  ըստ տարիքի:  Երիտասարդ կանայք՝ 15 – 29 տարեկան, ավելի հաչախ են նշում, որ բախվում են աշխատավայրում անարդարության,   բռնության եւ ոտնձգությունների հետ: 30-40 տարեկան կանայք ավելի հաճախ, քան մյուս տարիքային խմբերը, նշում են  երեխաների եւ ընտանիքի անդամների  խնամք ապահովող մատչելի ծառայությունների  բացակայությունը:  Եվ վերջապես, ինչքան ավելի մեծահասակ են կանայք, այնքան նրանք ավելի շատ են  բողոքում  տղամարդկանց համեմատ անհավասար վարձատրությունից:

 

Զեկույցի եզրակացությունները թույլ կտան Աշխատանքի միջազգային կազմակերպությանը մշակել և ձեռնարկել հետագա միջոցներ աշխատանքի ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար:

 

Դիտումների քանակը` 241

Վերադառնալ վերև