Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կաննի կինոփառատոնում արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը

Կաննի կինոփառատոնում կազմակերպիչներն արգելել են տափակ կոշիկներով կանանց մուտքը: Դրա մասին է տեղեկացնում «Screen Daily»-ն :

 

Կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ բոլոր հյուրերին նախապես հայտնել էին, այսպես կոչված, «դրես կոդի» մասին, համաձայն որի՝ բոլոր կանայք պետք է ներկայանային բարձրակրունկ կոշիկներով:

 

Այդ ամենի արդյունքում որոշ կանայք, ում  տարիքը 50–ի  մոտ  էր եւ ովքեր  բժշկական ցուցումներից ելնելով բարձրակռունկից հրաժարվել են,  չեն կարողացել ներկա գտնվել «Քերոլ» ֆիլմի դիտմանը: Ականատեսներից մեկը պատմել է, որ մի քանի կանանց հրաժարվել են ներս թողնել  կոշիկների պատճառով  եւ  առաջարկել են նրանց  մոտակա խանութներից բարձրակրունկ կոշիկ գնել և վերադառնալ միջոցառմանը:

 

Հատկանշական է, որ ավելի վաղ կինոփառատոնը քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ այնտեղ  ներկայացված կին ռեժիսորների թիվը բավական փոքր էր, և կազմակերպիչներին կոչ էին արել վերացնել այդ անհավասարությունը:

 

Դիտումների քանակը` 1602

Վերադառնալ վերև