Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարությունը դեմ է բազմազավակ մայրերի թոշակի ավելացմանը

Կառավարությունը   դեմ է   ԱԺ ՕԵԿ խմբակցության նախաձեռնությանը,  ըստ որի առաջարկվում է ավելացնել բազմազավակ մայրերի կենսաթոշակը՝  չորս զավակ ունեցող մայրերի համար նախատեսված կենսաթոշակի 20%-ով, հինգ զավակներ ունեցող մայրերինը` 40%-ով, իսկ վեց և ավելի զավակներ ունեցող մայրերին` 60%-ով: Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդունումը ծնելիության աճի լրացուցիչ խթան կհանդիսանա:

 

Սակայն գործադիրն այդպես չի կարծում եւ դեկտեմբերի 9-ին կայացած նիստում մերժեց  ՕԵԿ-ի առաջարկը  հետևյալ հիմնավորմամբ. «Վերջին տարիներին մեր երկրում արդեն ծնելիության խթանմանը միտված ծրագրեր են իրականացվում: Գործադիրում նախագծի հեղինակներին հիշեցնում ենք 2014 թվականի հունվարի 1-ից, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի՝ 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ բարձարցնելու մասին: Ընդ որում, 500 հազար դրամը վճարվում է առձեռն, իսկ մնացած գումարը (համապատասխանաբար` 500 հազար դրամ և 1 մլն դրամ) փոխանցվում է երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ: Բացի այդ, 2016 թվականի հունվարի 1-ից, աշխատող կանանց համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու 140-օրյա ժամանակահատվածի համար մայրության նպաստ կվճարվի նաև չաշխատող կանանց»:

 

Բացի այդ, ըստ կառավարության, ներկայացված նախագիծը չի բխում կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության էությունից:

 

Նշենք, որ ՀՀ ԱՎԾ վերջին տվյալներով, այսօր   Հայաստանում տնային տնտեսությունների միայն 5,4 տոկոսը ունի 3 երեխա,  0.8 տոկոսը՝   4 երեխա եւ միայն  0.2 տոկոսը՝  հինգ եւ ավելի երեխա: Ընդ որում,  մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.8 անգամ ավելի բարձր ռիսկ (54.9%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (30.0%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ, օրինակ` 1 երեխա ունեցող տնային տնտեսությունների համեմատ` մոտ 1.7 անգամ: Երկու երեխայի դեպքում աղքատության մակարդակը մոտ 1.5 անգամ ավելի բարձր է:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

«Ստեղծել ես, պիտի պահես»,- ասում է 7 երեխաների մայրը

 

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

 

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Բազմազավակ մայրերը պետությունից հարգանք են պահանջում

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

 

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…
Կառավարությունը դեմ է «Պատվավոր մայր» և «Մայրական սխրանք» կոչումներին

 

Դիտումների քանակը` 1483

Վերադառնալ վերև