Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարությունը հաստատեց Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թ.թ. ռազմավարությունը

 

ՀՀ կառավարությունը  սեպտեմբերի 19-ին  կայացած  նիստում որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին»:  Այդ մասին է  հայտնում   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ներկայացնելով ընդունված ծրագրի գերակայությունները:

 

 

Ռազմավարությունը մշակվել է ի կատարումն Կառավարության միջոցառումների ծրագրի, և ապահովում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները։

 

 

Նախագծով սահմանվում են գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, որոնց նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

 

 

Ռազմավարության շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություններ.

 

 

  1. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:
  2. Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում:
  3. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:
  4. Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում:
  5. Գենդերային խտրականության կանխարգելում:

 

 

Ռազմավարության մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից իրականացված գենդերային խնդիրների գնահատման հետազոտությունները, կազմված վերլուծական զեկույցներն ու հաշվետվությունները, հանրային քննարկումների արդյունքները, ներկայացված բազմաթիվ առաջարկները։

 

 

Ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ 

 

Դիտումների քանակը` 380

Վերադառնալ վերև