Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կառավարությունն ընդլայնում է կանանց զինծառայության անցնելու հնարավորությունները, բայց լռում այլ հնարավորությունների մասին

 

tsragir

 

ՀՀ Կառավարությունն ընդլայնում է  կանանց զինծառայության անցնելու հնարավորությունները, բայց չի հիշատակում  իր նոր ծրագրում  գենդերային հավասարության խնդիրը, թեպետ  մինչ այդ  կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պարտավորությունը   տեղ էր գտել կառավարության բոլոր  ծրագրերում՝ 2008-ից սկսած:

 

 

Ինչպես հայտնի է  վերջերս ընդունված ՀՀ Կառավարության  ծրագրով, որը  ստացավ նաև  Ազգային ժողովի հավանությունը, նախատեսվում է կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունների ընդլայնումը: Նման  դրույթ նախորդ կառավարության ծրագրում  չի եղել: Դրա հետ մեկտեղ կառավարության ծրագիրը  չի անդրադառնում այլ ոլորտներում կանանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը, և ի տարբերություն նախորդ ծրագրերի չի հիշատակում  գենդերային հավասարության  ապահովման խնդիրը:

 

 

Հիշեցնենք, որ  2014-ին ընդունված   ՀՀ Կառավարության  ծրագրով  «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնում սոցիալական պաշտպանության    քաղաքականությունն ենթադրում էր. « կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորու թյունների ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև ընտանեկան բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր»

 

 

Նույն մոտեցումը կար  2013-ին ընդունված  ՀՀ Կառավարության  ծրագրում, որի շրջանակում նախատեսվում  էին.  «Գենդերային քաղաքականության ներդրման` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների շարունակական ապահովում, ինչպես նաև բռնության և թրաֆիքինգի երևույթի կանխարգելման ծրագրեր»:

 

ՀՀ կառավարության2012-2017 ծրագրով  նախատեսվում էր. «Հատուկ ծրագրերի իրագործում  կանանց գործարարության զարգացման համար»:

 

 

ՀՀ Կառավարության  2008-2012 ծրագրով  ավելի լայն մոտեցում էր պարունակում, մասնավորապես,  սոցիալականպաշտպանության քաղաքականությունը  այլ խնդիրների հետ մեկտեղ  ուղղված էր  լինելու. «գենդերային հավասարությանը` հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար  հնարավորությունների ապահովմանը»:

 

 

Մենք հեռու ենք այն մտքից, որ  հարցի հիշատակումը  պետական ծրագրերում այդ հարցի մեխանիկակակն լուծում է ենթադրում, անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ գենդերային հավասարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ավելի քան համեստ են, սակայն  գենդերային մոտեցումների ներառումը  զարգացման ծրագրերում առաջին նախապայմանն է   այդ ուղղությամբ  քայլեր ձեռնարկելու համար:

 

 

ՀՀ   Կառավարության նոր՝ 2016-ի  ծրագիրը   որպես նպատակ է  դիտարկում  Հայաստանի Հանրապետության քաղաքացու   արդար հասարակության մեջ ապրելը, շեշտադրում է  որպես ռազմավարական խնդիր  սոցիալական արդարության հաստատումը, մարդկային կապիտալի զարգացումը  և  խոստանում  « հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովումը բոլոր  նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք:  Սակայն  այս ամենը  չի դիտարկվում  կանանց ու տղամարդկանց  հնարավորությունների տարբերության տեսակետից, ինչը  հակասում է  Կառավարության կողմից ընդունված  «Գենդերային քաղաքականության հայեցակարգին» Գենդերային քաղաքականության հայեցակարգ և միջազգային տարբեր ատյաններում երկրի պարտավորություններին: Իսկ այն, որ ՀՀ  կառավարությունը այնուամենայնիվ   ընդունում է  կանանց նկատմամբ   խտրականության առկայությունը  և  կարևորում  դրա դեմ պայքարը,  կարելի է չկասկածել: Համենայն դեպս, այս օրերին՝  նոյեմբերի 4-ին   CEDAW կոմիտեին   Կանանց  նկատմամբ  խտրականության  բոլոր  ձևերի  վերացման  մասին  կոնվենցիայի (CEDAW)  կատարաղոկանի  վերաբերյալ   Հայաստանի հերթական  զեկույցը  ներկայացնելու նպատակով Ժնև մեկնած  պետական պատվիրակությունը  կազմված է  11 պաշտոնատար անձանցից:

 

Մինչդեռ նշենք, որ  2015-ին ավարտված   ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրին հաջորդող  ծրագիր  մինչ օրս   չի ընդունվել:  Դեռ անցյալ տարվա վերջում   դրա իրագործման շուրջ   Գնահատման զեկույց  էր  պատրաստվել, ինչը թույլ էր տալիս ակնկալելու, որ  նոր  ծրագրի ընդունումը չի հապաղի :  Սակայն  այս պահին  հաջորդ տարիների համար ծրագիրը  դեռևս գտնվում է  աշխատանքային խմբի ձևավորման փուլում: Բացառված չէ, որ այս փաստը  որոշակի դեր է խաղացել նաև Կառավարության նոր ծրագրում այդ ուղղությամբ պարտավորություններ չներառելու հարցում:

 

Հուսանք, որ  Ժնևից վերադառնալուց հետո պատասխանատու անձինք ավելի շատ կմտահոգվեն գենդերային քաղաքականությունը կյանքի կոչելու և պետական սոցիալ-տնտեսական  զարգացման   ծրագրերում այդ հարցը  ներառելու խնդրով:

 

WomenNet.am

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Կառավարությունը խոստանում է հավասար իրավունքներ և երաշխիքներ ապահովել բանակում ծառայող աղջիկների եւ տղաների համար

Դիտումների քանակը` 793

Վերադառնալ վերև