Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ԿԸՀ-ն  հրապարակել է  2018թ. ընտրական գործընթացներին կանանց ու տղամարդկանց մասնակցության  ամփոփ տվյալները  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակել է   «Վիճակագրական տվյալներ. Կանանց ու տղամարդկանց մասնակցությունն 2018թ. ընտրական գործընթացներին» գրքույկը: Առաջին անգամ ներկայացված  են սեռով տարբերակված ամփոփ տվյալները ընտրական գործընթացների բոլոր մասնակիցների, այդ թվում   ընտրողների,  թեկնածուների , բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամների , տեխնիկական մասնագետների, դիտորդների , լրագրողների մասին :

 

 

Գրքույքում  ամփոփված են  2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին և  ՏԻՄ  ընտրություններին կանանց ու տղամարդկանց  մասնակցության   տվյալները:  Ներկայացված են նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անդամների տվյալները՝  2019թ. ապրիլի դրությամբ:

 

 

 

 

 

 

 

Գրքույկը հրատարակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի օժանդակությամբ։ ՀԸԳԱ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի, Շվեդիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից և իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից։

 

 

Գրքույկը հասանելի  է  ԿԸՀ -ի պաշտոնական կայքում  այստեղ

 

 

Դիտումների քանակը` 458

Վերադառնալ վերև