Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կին լինելը մահացու է

Հնարավոր է՝ մի օր Միտու Խուրանան Նոբելյան մրցանակ ստանա: Միտուն առաջին կինն է Հնդկաստանում, ով հայց ներկայացրեց ընդդեմ իր ամուսնու այն բանի համար, որ նա ուզում էր սպանել իր դեռևս չծնված դուստրերին: Տնտեսական նկատառումներով չծնված աղջիկների սպանություններին է  նվիրված լրագրող Գեորգ Բլումե-ի վերջերս “Die Zeit” պարբերականում տպագրված հոդվածը:

 

 

Միտու Խուրանան բժիշկ է աշխատում Հնդկաստանում, ամուսինն էլ բժիշկ է: Ամուսնու ընտանիքը անպայման ուզում էր որդի ժառանգորդ ունենար: Խուրանան չեր ցանկանում պարզել երեխայի սեռը, ավելին՝ ըստ հնդկական օրենքների՝ դա արգելվում է անել հղիության ժամանակ: Այնուամենայնիվ, ամուսնու ընտանիքը նրան ստիպեց այցելել գինեկոլոգի մոտ, և երբ պարզվեց, որ նա սպասում է զույգ աղջիկների, ամուսինը և սկեսուրը սկսեցին ստիպել նրան , որ ազատվի երեխաներից: Նրան փակում էին սենյակում, ուտելու ոչինչ չէին տալիս, նույնիսկ ամուսինը մի քանի անգամ դիտավորյալ հրել և գցել է նրան աստիճաններից:

 

 

Խուրանան փրկվեց՝ իր ծնողների մոտ փախչելով, և լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների: Երկու տարիր անց նա դատարան դիմեց: Ոստիկանությունում նրան զգուշացրեցին, որ այն կանայք, ովքեր ամուսնու հետ խնդիրներ են ունենում, հաճախ ենթարկվում են սեռական բռնության. դատավորը նրան գումար առաջարկեց, որ բողոքը ետ վերցնի, իսկ մեկ ուրիշ դատավոր ամուսնուն իրավունք տվեց տեսնվել երեխաների հետ: Սակայն Խուրանան մտածեց, որ եթե իր նման կրթված կինը, ով նաև բժիշկ է, չի դիմանում ճնշումներին, ապա էլ ով կարող է դիմանալ այս ամենին, և չհանձնվեց:

 

 

Երեխաների ծնունդից հետո Խուրանային աջակցեցին ծնողները և հասարակական կազմակերպությունը: Սակայն շատ հարազատներ, գործընկերներ և ընկերներ պարզապես երես թեքեցին նրանից: Նա արդեն չորս տարի է ՝ սպասում է դատական գործընթացի մեկնարկին:

 

 

«Դեռևս չծնված աղջիկների սպանության շարժառիթները բխում են ժամանակակից դրվածքից. մարդիկ ցանկանում են ունենալ ճոխ հարսանիքներ, թանկարժեք նվերներ և հպարտ որդիներ, բայց ոչ երբեք տնտեսական առումով անիմաստ աղջիկներ», – ասում է Շանտա Սինխան, ով երեխաների իրավունքների պաշտպանության Հնդկական ազգային հանձնաժողովի նախագահն է: Ավելին, նրա կարծիքով, աղջիկների նկատմամբ «ֆեմինոցիդ»-ը ոչ այնքան հայրիշխանական ավանդույթների վերելքի հետ է կապված, ինչքան սպառողական արժեքներով տարված հասարակության բարոյալքման արդյունք է:

 

 

ՄԱԿ-ի 2010.-ի զեկույցը սահմանում է Չինաստանի և Հնդկաստանի համար պատասխանատվություն 85 մլն. կանանց ընդհատված կյանքերի համար: Հնդկական և չինական հետազոտողները, ովքեր երկար ժամանակ լռում էին, այժմ արդեն սկսել են ընդունել այդ միտումը:
Որոշ փորձագետների կարծիքով ՝ հենց այս հարյուրամյակի ընթացքում էլ դա կհանգեցնի մարդկության պատմության մեջ սեռերի միջև առավել մեծ անհավասարակշռության: Ըստ սոցիոլոգների՝ կանանց բացակայությունը ապագայում կարող է հանգեցնել սոցիալական բռնության և պատերազմի:

 
Նախկինում կարծում էին, որ տնտեսական առաջընթացը և կրթության մակարդակի բարձրացումը կփրկեն հասարակությանը բռնությունից: Կանանց և դուստրերի հանդեպ բռնության օրինակ էին ծառայում հին նահապետական համայնքները, այնպիսիք, ինչպիսիք են հարավային Չինաստանը և հյուսիսային Հնդկաստանը: Սակայն բռնությունը կարծես թե քայլում է արդիականացման հետ հետ ձեռք ձեռքի: Չինաստանում կանանց տոկոսը վերջին տարիներին կտրուկ նվազել է և առաջին հերթին հենց ափամերձ զարգացող շրջաններում: Գլխավոր պատճառներից մեկը պաշտոնապես շարունակվող ՛՛մեկ երեխայի քաղաքականությունն է՛՛: Հնդկաստանում իրադարձությունները զարգանում են ճիշտ նույն սցենարով: Նոր հազարամյակի սկզբին կանայք ավելի են քչանում հարուստ հարավում, մեծ քաղաքներում և նույնիսկ Քերեալ լիբերալ նահանգում:

 

 

80-ամյա մանկաբարձուհի Սումիտրա Արորայի խոսքերով, ով, ի դեպ, միակ մարդն էր, ով համաձայնեց զրուցել Die Zeit-ի լրագրողների հետ, ՛կրոնական պատկանելությունն այլևս ոչ մի դեր չի խաղում որոշումների կայացման մեջ: Իր թաղամասի մահմեդական կանանց համար երեխաները նախկինում համարվում էին Աստծո պարգև: «Սակայն այսօր նրանք էլ մյուսների նման ազատվում են երեխաներից: Հինդուիստուհիների համար Արորան նախկինում ուխտագնացություն էր կատարում դեպի պտղաբերության աստվածուհին՝ Վայշնե Դեոին Քաշմիրում: Աստվածուհին կին է և պաշտպանում է աղջիկներին: Սակայն երիտասարդ կանայք այսօր չեն ցանկանում ոչինչ լսել Վայշնե Դեվիի մասին: ՛Նրանք այլևս չեն հավատում աստվածներին՛՛, – ասում է Սումիտրա Արորան: ՛Փոխարենը՝ նրանք հավատում են աբորտի համար նախատեսված հաբերին…

 

 

Քչերն են համարձակվում բացեիբաց պայքարել սպանությունների դեմ ըստ սեռային ցուցանիշի: Օրինակ, Դիպակ Դախիան, ով Խարյան նահանգի առողջապահության բաժնի նախկին ղեկավարն է: Երբ 1996 թ.-ին օրենքով սահմանված կարգով արգելվեց որոշել երեխայի սեռը, Դախիան պատասխանատվություն ստանձնեց բացահայտել բոլոր այն բժիշկներին, ովքեր անց էին կացնում ուլտրաձայնային հետազոտություն՝ երեխայի սեռը պարզելու նպատակով, և գործը հասցնել մինչև դատարան: 2001-2005 թթ ընկած շրջանում իր իսկ նախաձեռնությամբ Խարյանում դատարան բերման ենթարկեցին 30 բժշկի, որոնցից 20-ը դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման: Սակայն Դախիայի՝ թոշակի անցնելուց հետո Հնդկաստանում ոչ մի բժիշկ չի դատապարտվել ազատազրկման’:

 

 

Հնդկաստանի և Չինաստանի բժիշկների համար աբորտը բիզնես է, որը ամեն տարի միլիոնավոր դոլարներ է բերում: ՛General Electric և Siemens-ը Հնդկաստանում և Չինաստանում վերջին տարիներին մշակել են ուլտրաձայնային նոր սարքավորումներ, որոնք շատ ավելի էժան են, քան Արևմուտքում ստեղծված սարքավորումները:

 

 

Արևմուտքի քաղաքական գործիչները մշտապես գնում են Հնդկաստան և Չինաստան և հատկապես Պեկինում ամպագոռոռ ելույթներ են ունենում՝ հիշեցնելով մարդու իրավունքների մասին: Երկու կառավարություններն էլ անցնող տասնամյակում ընդունել են համապատասխան ծրագրեր: Նրանք ընդունել են օրենքներ, որոնք արգելում են սպանությունները ըստ սեռային պատկանելության: Սակայն այս ամենը այդքան էլ արդյունավետ չէ…

 

 

Գեորգ Բլումե , “Die Zeit”

Աղբյուրը՝

http://www.zeit.de/2012/12/Indien-China-Geschlechtermord/komplettansicht

Դիտումների քանակը` 3829

Վերադառնալ վերև