Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կին լուսանկարիչների ցուցահանդեսների մրցույթ

 

«4+» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնը հայտարարում է Հայաստանում բնակվող կին լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսների մրցույթ:

 

Մրցույթի արդյունքում ընտրված հեղինակների աշխատանքները կներկայացվեն անհատական ու խմբակային ցուցահանդեսներում ու կատալոգում: Խմբակային ցուցահանդեսը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) 2013 թվականի հուլիսին, անհատական ցուցահանդեսները՝ 2013 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին:

 

 

Աշխատանքների ընտրությունն ու ցուցադրությունը կկատարեն արտերկրից հրավիրված համադրողներ: Խմբակային ցուցահանդեսը կհամադրի Սվետլանա Բաչեվանովան` ֆոտոլրագրող, համադրող, «Ֆոտոէվիդենս» նախագծի հիմնադիր ու հրատարակիչ, fotoevidence.com:

 

 

Ցուցահանդեսների մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ տեղեկություններն ու աշխատանքները 4plusphoto@gmail.com հասցեին:

 

Անուն, ազգանուն

 

Հեռախոս

 

Կենսագրություն (առավելագույնը 200 բառ), ներառել անհատական ցուցահանդեսների մասին տեղեկատվություն:

 

Փաստագրական լուսանկարչական նախագիծ/ֆոտոպատմություն (1-2), ընդգրկել առավելագույնը 20 լուսանկար, մինիմալ 1024 կետ երկարություն, 72 dpi խտություն:  Ընդունվում են նաեւ մուլտիմեդիա աշխատանքներ:

 

Նախագծի կամ ֆոտոպատմության նկարագիրը (առավելագույնը 200 բառ), յուրաքանչյուր լուսանկարի մակագրությունը:

 

 

 

Հայտերը պետք է ներկայացնել անգլերեն լեզվով: 

 

 Վերջնաժամկետը 2013 թվականի մարտի 18-ն է: Վերջնաժամկետից ուշ ուղարկված կամ ոչ ամբողջական հայտերը չեն ընդունվելու:

 

 

«4+»-ը հայ ֆոտոլրագրողների ու դոկումենտալ լուսանկարիչների նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում ֆոտոլրագրության ու դոկումենտալ լուսանկարչության զարգացումն է, ինչպես նաեւ ոլորտում խնդիրների բարձրաձայնումը, ԶԼՄ-ներում լուսանկարների կարեւորումը:

 

Ցուցահանդեսների կազմակերպումը իրականացվում է Բաց Հասարակության հիմնադրամների արվեստ եւ մշակույթ ցանցային ծրագրի աջակցությամբ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել 4plusphoto@gmail.com էլ-փոստի հասցեին:

 

 

 

Աղբյուրը՝

http://media.am/competition-for-female-photographers-exhibitions

Դիտումների քանակը` 1887

Վերադառնալ վերև