Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կին միգրանտների և փախստականների կարիքնեը հաճախ անտեսված են մնում

Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 244 միլիոն միգրանտներ և ավելի քան 65 միլիոն տեղահանված անձինք: Նրանցից կեսը կանայք են, ում կարիքները հաճախ անտեսվում են միգրանտներին և  փախստականներին պաշտպանելու և աջակցելու կոչված քաղաքականություններում:  Մինչդեռ  կանայք հաճախ առաջին արձագանքողներն են ճգնաժամին, և թե գաղթի ճանապարհներին, թե փախստականների ճամբարներում, թե իրենց  երկրներում, նրանք մեծ ու կարևոր դեր են խաղում իրենց համայնքների պահպանման և վերակառուցման գործում:

 

UN Women –ը փաստեր և թվեր է ներկայացնում թեմայի առնչությամբ.

 

  • 2000- 2015 տարիների ընթացքում միջազգային միգրանտների թիվը մեծացել է  41 տոկոսով՝ հասնելով 244 միլիոնի, նրանց  գրեթե կեսը կանայք են:
  • Աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ տնային աշխատողը  միջազգային միգրանտ  է, և կանայք կազմում են նրանց 73,4%:
  • Մինչդեռ միայն 22 երկրներ են վավերացրել Տնային աշխատողների մասին  Կոնվենցիան, որը ճանաչում է կին տնային աշխատողների խոցելիությունը և պաշտպանում է բոլոր միգրանտ  կանանց:
  • Այսօր աշխարհի փախստականների 50%-ը կանայք և աղջիկներ են: Մինչդեռ ՄԱԿ-ի միջգերատեսչական ծրագրերի  միայն 4 տոկոսն են ուղղված կանանց և աղջիկներին և խոցելի պետություններին տրամադրվող ամբողջ ֆինանսավորման միայն 0,4 տոկոսն է հատկացվել  կանանց հարցերով զբաղվող  նախարարություններին և կանանց խմբերին (  2012- 2013 թթ):
  • ՄԱԿ-ի զեկույցների համաձայն, այն մայրական մահացությունների 60%, որոնք հնարավոր է կանխել, տեղի է ունենում մարդասիրական աջակցության կարիք ունեցող  կետերում և յուրաքանչոյւր հինգերորդ տեղահանված կամ փախստական կին ենթարկվում է սեռական բռնության:
  • Ներքին տեղահանվածների մասին ընթացիկ տվյալները վկայում են, որ կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, և նրանք  ավելի շատ դժվարությունների են բախվում:
  • Կանանց որոշումներ կայացնելու գործընթացներում ներգրավելով և նրանց կարիքները քաղաքականությունների մեջ ներառելով  կարելի է մեղմել  միգրանտների  և փախստականների գլոբալ ճգնաժամը:

 

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայայացած  Փախստռականների և միգրանտների խնդրին նվիրված բարձր մակարդակի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների ղեկակավարները  Նյու Յորքյան   հռչայագիր ընդունեցին ՝  միասնական  պարտավորություններ վերցնելով միլիոնավոր փախստականների և միգրանտների պաշտպանությունը ապահովելու շուրջ:  Գագաթաժողովի ընթացքում  աշխարհի առաջնորդները պարտավորվեցին գտնել ավելի կանխատեսելի և արդարացի ուղիներ փախստականների և միգրանտների աննախադեպ մեծ թվով շարժումներին արձագանքելու համար՝ պատասխանաըվության բաշխման միջոցով:

 

Գլոբալ պարտավորությունները ներառում են   կանանց և աղջիկների առաջխաղացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը,  կանանց և աղջիկների  կարիքների հաշվառումը, շեշտադրում   նրանց ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը:  

 

Հիշեցնենք,որ գագագթաշողովի նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հանձնեցին  խորհրդանշական ‪#‎WithRefugees (#ՓախստականներիԿողքին) ‪ պետիցիան, որը  1,2 մն. Մարդ է ստորագրել այս պահին:    ‪#‎WithRefugees ‪ հեշթեգով խնդրագրի ստորագրումը մեկնարկել էր այս տարվա հունիսին ՄԱԿ- ի Փախստակաների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ:  Ստորագրահավաքը կոչ է անում 193 պետություններին ապահովել  փախստական երեխաների համար կրթություն ստանալու,  ինչպես նաև բոլոր փախստականներին աշխատելու, անվտանգության մեջ ապրելու  հնարավորությունները:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ

Ավելի քան 1.2 մլն մարդ է ստորագրել ‪#‎WithRefugees համերաշխության պետիցիան

«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»

« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր

«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»

Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները

 

 

Դիտումների քանակը` 520

Վերադառնալ վերև