Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կնոջը նախ ծեծել են, ապա մի երեխայի հետ տնից դուրս հանել…

Երեք երեխաների մորը` Գ. Մուրադյանին հենց երեխաների աչքի առաջ ամուսինն ու սկեսուրը հաճախ են ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկվել: Դա քիչ է, երեք երեխաներից երկուսին վերցրել են, մի երեխայի հետ հարսին դուրս հանել: Դրանից հետո արգելել են մորը տեսակցել տատու և հոր մոտ ապրող երկու երխաների հետ: Կինը խուսափել է իրավապահներին դիմել, սակայն այլ ելք չուներ, դիմել է ՄԻՊ աշխատակազմ:

 

Մարդու իրավունքների աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Օմբուդսմենի կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը կնոջը հոգեբանական աջակցություն տրամադրելուց հետո, նրան ներկայացրել էր նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները, այնուհետև հանցագործությայն մասին հաղորդում տալու նպատակով կնոջն ուղեկցել ոստիկանություն:

Հաջորդ օրը Գայանեն հեռախոսազրույցի ընթացքում պատմել է, որ ոստիկանները հաղորդում և դրա վերաբերյալ բացատրություն տալուց հետո իրեն տուն են ուղեկցել և ընտանիքի անդամներին զգուշացրել Գայանեի նկատմամբ բռնարարքների դեպքում հետագա հետևանքների մասին:

«Մինչ այդ Գայանեն մտավախություն ուներ, որ ամուսնու տուն վերադառնալուց հետո կրկին կենթարկվի բռնության և նրան թույլ չեն տա տեսակցել երեխաներեին, սակայն ամուսնու ընտանիքի անդամները տեսնելով Գայանեի` իրեն և իր երեխաներին պաշտպանելու հաստատակամությունը, նրա նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխել են և Գայանեի խոսքերով ասած` « իրեն միայն ջան-ով են դիմում»»,-հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Գայանե Մուրադյանի` ոստիկանություն ներկայացրած դիմումի ընթացքը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի հսկողության տակ:

Հ, Կարապետյան

 

Կնոջ անուն-ազգանունը փոխված է:

Դիտումների քանակը` 2065

Վերադառնալ վերև