Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կրծքով սնուցումը երեխաների եւ մայրերի կյանքեր է փրկում. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Բրիտանական Լանսեթ ամսագրի ուսումնասիրությունների շարքը վկայում է, որ  կրծքով սնուցումը կենսական նշանակություն ունի: Դրա  շնորհիվ  կրճատվում  է երեխաների մահացությունը , ինչպես նաև կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի մակարդակի նվազում է նկատվում  կրծքով կերակրող կանանց մոտ: Այս մասին է  հաղորդում  ՄԱԿի մանկական հիմնադրամը:

 

Բրիտանական Լանսեթ ամսագրի կողմից նոր հրատարակված ուսումնասիրությունների շարքը վկայում է, որ կրծքով սնուցման պրակտիկայի լավացումը կարող է փրկել տարեկան ավելի քան 820,000 երեխայի կյանք՝ 10-ից 9-ը վեց ամսականից փոքր տարիքի:

 

Կրծքով սնուցումը կարող է կանխել փորլուծության դեպքերի գրեթե կեսը և շնչառական վարակների մեկ երրորդը, որոնք համարվում են մինչև 5 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառները:

 

Լանսեթի ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ կրծքով սնուցման յուրաքանչյուր տարին մոր մոտ նվազեցնում է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի առաջացումը 6 տոկոսով: Կրծքով սնուցման ներկա քանակն արդեն կանխում է կրծքագեղձի քաղցկեղից տարեկան մոտ 20,000 մահացության դեպքեր, որոնց քանակը կարելի է կրկնապատկել կրծքով սնուցման բարելավված պրակտիկայի հետևանքով: Կրծքով երկարատև սնուցումը նաև կապվում է ձվարանների քաղցկեղի նվազման հետ:

 

Benefits of Breastfeeding

 

«Կրծքով սնուցումը էական ազդեցություն ունի կանանց և երեխաների առողջության, ինչպես նաև թե՛ հարուստ և թե՛ աղքատ երկրների տնտեսությունների վրա»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Սնուցման բաժնի ղեկավար Վերներ Շուլթինքը: «Ուսումնասիրությունը տրամադրում է վճռորոշ փաստարկներ այն մասին, որ կրծքով կերակրումը երեխաների կյանքի, առողջության, աճի և զարգացման հիմնաքարն է և նպաստում է ավելի ծաղկուն և կայուն ապագայի»:

 

«Լանսեթի ուսումնասիրությունը հաստատում է կրծքով սնուցման կեսական նշանակությունը կանանց և երեխաների համար ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում հավասարապես»,- փաստում է   ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

 

Կրծքով սնուցումը նվազեցնում է երեխաների մահացությունը բարձր եկամուտ ունեցող երկրներում: Այն կապված է վաղ տարիքի երեխաների հանկարծակի մահերի 36 տոկոսով և ավելի մեծ տարիքի երեխաների մոտ ամենատարածված աղիքային հիվանդությունների մոտ 60 տոկոսով կրճատման հետ: Կրծքով ավելի երկարատև կերակրված երեխան նաև ավելի պակաս ենթակա է գիրանալու կամ ճարպակալման ռիսկին հետագայում:

 

Լանսեթի ուսումնասիրությունը պարզել է, որ կրծքով չկերակրելու հետ կապված կոգնիտիվ կորուստները, որոնք ազդում են վաստակելու ներուժի վրա, կազմում են տարեկան 302 միլիարդ դոլար: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները կորցնում են տարեկան ավելի քան 70 միլիարդ դոլար, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրները ավելի քան 230 միլիարդ դոլար՝ կրծքով սնուցման ցածր մակարդակի պատճառով:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ասաց, որ մոր և երեխայի առողջության հետ կապված բազմաթիվ առավելությունները, ինչպես նաև պոտենցիալ տնտեսական օգուտները պետք է դրդեն կառավարություններին հաստատելու համապատասխան քաղաքականություն և ծրագրեր՝ պաշտպանելու, խթանելու և աջակցելու կրծքով կերակրմանը:

 

Սա հատկապես կարևոր է աշխատող մայրերի համար, քանի որ վաղ վերադարձը աշխատանքի նվազեցնում է կրծքով սնուցման շարունակականությունը: Երկրների մոտ 60 տոկոսում ֆիզ. արձակուրդը չի հասնում ԱՄԿ-ի առաջարկած առնվազն 14 շաբաթվա վճարովի արձակուրդին: Երբ կերակրող մայրերը վերադառնում են աշխատանքի, նրանց աշխատանքի վայրերը չեն ապահովում նրանց կրծքով սնուցման կամ կթելու համար անհրաժեշտ պայմաններով:

 

ՄԱԿ-ի մանկական հիմադրամից Շուլթինքը վերահաստատեց Լանսեթի ուսումնասիրության եզրահանգումը, որ կրծքով սնուցման մակարդակի բարձրացումը հիմնարար քայլ է՝ հասնելու Կայուն զարգացման նպատակներին, մասնավորապես նրանց, որոնք առնչվում են առողջությանը, երեխաների մահացությանն ու կրթությանը:

 

«Կրծքով սնուցումը ամենաբնական, ծախսարդյունավետ, էկոլոգիապես մաքուր և հեշտ հասանելի միջոցն  է, որ բոլոր երեխաներին՝ հարուստ, թե աղքատ, ապահովում է կյանքի ամենաառողջ մեկնարկը»,- ասաց նա: «Կրծքով կերակրման խթանումը, որպես առաջնահերթություն, ձեռնտու է բոլոր կողմերի համար»:

 

 

Լուսանակարը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի 

Ինֆոգրաֆիկան՝  Positive Health Wellness

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կրծքով կերակրում. լուսանկարների բացառիկ ցուցահանդեսՀայաստանում

 

Կրծքով սնուցման մասին օրինագիծը ընդունվեց միաձայն

 

Օգոստոսի 1-7՝ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ

 

«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»

 

Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ

 

Կրծքով սնուցում. բնականից ճիշտը չկա

 

Դիտումների քանակը` 1441

Վերադառնալ վերև