Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ցուցակների ամենաբազմազավակ «թոփ10»-ը

Aravot.am-ը  ներկայացնում  է  ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների  համամասնական ցուցակների  ամենաբազմազավակ  թոփ-տասնյակը:

 

Aravot.am-ի հարցումներով, առաջին բազմազավակ տասնյակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցությունը: Նրա ցուցակի առաջին տասը տեղեր զբաղեցնող թեկնածուներն ընդհանուր հաշվով ունեն 25 երեխա:

 

Նրան հաջորդում է ԲՀԿ-ն՝ 24 երեխա: ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի առաջին տասնյակի թեկնածուներն ունեն 22, Դեմկուսը՝ 19 եւ ՕԵԿ-ի առաջին տասնյակի թեկնածուները՝ 15 երեխա:

 

Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել միայն ՀԿԿ-ի եւ «Միավորված հայեր» կուսակցությունների տվյալները, գրում է Aravot.am-ը: Այս կուսակցություններում մեր հարցին որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ:

 

Վերը նշված հինգ քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ամենաբազմազավակ թեկնածուն ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. նա ունի 6 երեխա:

 

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այդ ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող փորձագետ Թեւան Պողոսյանն ունեն հինգական երեխա:

 

Չորս երեխա ունեն ՀՀԿ-ական՝  Տարոն Մարգարյանն   ու «Ժառանգության» ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը:

 

Դիտումների քանակը` 3244

Վերադառնալ վերև