Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համայնքային ծառայողների կեսից ավելին կանայք են. Վաչե Տերտերյան

 

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը համոզված է՝ Հայաստանում կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում կարևոր տեղ է գրավում:  Իսկ վերջերս կայացած  ՀՀ վարչապետի՝ «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013 –ի մրցանակաբաշխությունը, նրա կարծիքով, ևս մի առիթ էր կարևորելու կանանց մասնակցությունը կառավարման գործընթացներին: Հիշեցնենք, որ համայնքային կառավարման ոլորտում  գենդերային հավասակշռությունը լավագույնս ապահովելու  համար   մրցանակների էրն արժանացել 18 համայնքներ Հայաստանի տարբեր մարզերից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ տեղեկանքում:

 

« Մեր համայնքային ծառայողների և համայնքային ենթակառուցվածնքներում աշխատող մարդկանց կեսից ավելին կանայք են, ցավոք, նույն բանը չի կարելի ասել ղեկավար պաշտոններում, ավագանիներում ընդգրկված կանանց մասին»,- ասաց WomenNet.am-ի հետ զրույցում  տարածքային կառավարման փոխնախարարը:

 

 

Նրա խոսքով, վերջին ընտրություններում մի փոքր առաջընթաց ունեցանք, առայժմ՝ զուտ մրցակցության առումով. «Շատ կանայք իրենց թեկնածությունն առաջադրել էին ավագանու և համայնքի ղեկավարների ընտրություններում»: Ինչ վերաբերվում է արձանագրված արդյունքներին, ապա Վաչե Տերտերյանի հավաստիացմամբ՝ կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության մեծացմանն ուղղված քայլերը աստիճանաբար կբարելավեն առկա իրավիճակը:

 

 

«Վստահ եմ, որ նախարարության ծրագրերով, որոնք համայնքներում իրականացվում են միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, մենք կկարողանանք փոխել իրավիճակը և վստահաբար խոսել ոչ միայն համայնքային ծառայության ոլորտում  կանանց ներգրավվածության մեծացման մասին, այլև ղեկավար պաշտոններում»:

 

Եզրափակելով մեր զրույցը Վաչե Տերտերյանն նկատեց,  որ կանայք հինալի ղեկավար են, շատ դեպքերում ավելի հետևողական ու նպատակասլաց, քան տղամարդիկ, բացի այս, փոխնախարարի խոսքով, կանանց հետ աշխատելն է հաճելի:

 

Մարիաննա Ղահրամանյան

 

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նրանք հավասարություն չեն խնդրում, այլ հաստատում են այն իրենց աշխատանքով»

Լավագույն կին գործարարները ստացան կառավարության մրցանակները

 

Դիտումների քանակը` 6027

Վերադառնալ վերև