Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համայնքապետի պաշտոնում ընտրվեց ընդամենը մեկ կին

Նախօրեին ՀՀ մի շարք մարզերում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. համայնքները ընտրում էին և՛ համայնքապետ, և՛ ավագանու անդամներ: Ցավոք, իրավիճակը դեռ մինչև ընտրությունները այնպես էր դասավորվել, որ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող վեցը կանանցից չորսը ինքնաբացարկի դիմեցինք:

 

Այսօր, արդեն կայացած ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ տոնած թեկնածուների  թվում կա ընդամենը մեկ կնոջ անուն՝  Սյունիքի մարզի Տորունիք համայնքում նախորդ ընտրական օրվա արդյունքներով իր պաշտոնը պահպանեց ՀՀԿ-ական  Անահիտ Հակոբյանը՝ նրա օգտին քվեարկել է 56 մարդ:

 

Հիշեցնենք, Տորունիքում ընտրությունները բավականին հետաքրքիր ընթացք կարող էին ունենալ, քանի որ այստեղ առաջադրվել էին երկու  կին թեկնածուներ՝ գործող համայնքապետն ու անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը: Բայց վերջինս սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում ևս կին թեկնածու էր առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնի համար՝ անկուսակցական Քրիստինե Պետրոսյանը պայքարում էր երկար տարիների փորձ ունեցող ՀՀԿ-ական համայնքապետ Էդվարդ Միրզոյանի դեմ: Քրիստինե Պետրոսյանը, սակայն, հաջողություն չի արձանագրել՝ իր օգտին քվեարկել է ընդամենը 6 մարդ, մինչդեռ Է.Միրզոյանին ընտրել է 314 համագյուղացի:

 

Նշենք, որ եթե 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում միայն  21 կին համայնքապետ կար (և ոչ մի քաղաքապետ), ապա այս տարվա առաջին ՏԻՄ ընտրություններից հետո նրանց թիվը պակասեց երկուսով: Նախ,  Տավուշի Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդուշ Ներսիսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2003թ-ից , հրաժարվել էր ընտրապայքարից և այսուհետ Տավուշի 67 համայնքների ղեկավարները բացառապես տղամարդիկ են:

 

Բացի այս, WomenNet.am-ի ունեցած տեղեկություններով, ևս մեկ համայնք է մնացել առանց կին ղեկավարի՝ օրերս վախճանվել է Լոռու մարզի Յաղդան գյուղի համայնքապետ Վալենտինա Կերխանաջևան…..

 

Էնզելա Մակարյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տորունիքի կին համայնքապետը մնացել է ընտրապայքարում միայնակ

 

Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել

 

«Ընտրությունները Տորունիքում խաղաղ են անցնում»…

 

«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…

Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից

 

Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու

 

Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

 

Կանայք խուսափու՞մ են ավագանիներից

 

ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք

 

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

 

Դիտումների քանակը` 3031

Վերադառնալ վերև