Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Փետրվարի 14-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել  երեք խոշորացված  համայնքներում՝ Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում: Արդյունքում  համայնքապետերի թվում, նույնիսկ  թեկնածուների կարգավիճակում կանայք  չկային: Իսկ ընտրված ավագանիների կազմում  կանանց թիվը երեք անգամ կրճատվել է ՝ համեմատած  մինչ խոշորացումը  համայնքների  ավագանիներում   նրանց ներկայացվածության հետ:   

 

Այն որ համայնքապետերի թեկնածուների թվում կանայք չկային, թերեւս կարելի է բացատրել նրանով, որ  միավորված բոլոր համայնքները նախկինում ղեկավարել են տղամարդիկ, հետևաբար  այս ընտրությունների արդյունքում կին համայնքապետերի թվի փոփոխություն չէր էլ  ակնկալվում:

 

Ինչ վերաբերում է ավագանու անդամների թվի փոփոխությանը, ապա միաավորված համայնքների ավագանիներում մինչ խոշորացումը  16 կին կար, ինչը   9,2  տոկոս է  կազմում:  Խոշորացված համայնքների ավագանիներում ընտրվել է միայն մեկ կին, ինչը 2,8 տոկոս է կազմում: Այսինքն,  հետընթացը կանանց ներկայացվածության առումով ակնհայտ է:

 

Անդրադառնանք  ընտրությունների  արդյունքներին ավելի  մանրամասն:

 

Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցել են  Թումանյանի քաղաքային, Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան գյուղական համայնքների բնակիչները:   Մինչ խոշորոցումը Լոռու մարզի Թումանյանն ու հարակից համայնքներն ունեցել են ավագանու 34 անդամ, որից 3-ը կին:  Խոշորացումից հետո ավագանին ունի 9 անդամ, որից մեկը կին:

 

Համայնքի ավագանու 14 թեկնածուից ընտրվել է 9-ը: Ավագանու անդամներ են ընտրվել բոլոր համայնքներից, բացի Աթանից: Առաջադրված 14 թեկնածուներից միայն երկուսն էին կանայք՝  ԲՀԿ-ական Գոհարիկ Խաչիկյանը, ով Դսեղի առողջության կենտրոնում աշխատում է որպես բուժքույր, և անկուսակցական Գայանե Վիրաբյանը: Գոհարիկ Խաչիկյանը դուրս է մնացել պայքարից, թեեւ նրա  օգտին քվեարկել է 115 ընտրող:  Գայանե Վիրաբյանը ընտրվել է  իր օգտին ստացած  142 ձայնով:

 

 

Սյունիքի մարզի  Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքների միավորման հաշվին խոշորացրած Տաթև համայնքում ավագանու ընտրություններում առաջադրվել է թեկնածուների թվում կանայք չկային: Մինչ խոշորացումը Տաթևն ու հարակից համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 42 անդամ, որից 9-ը կանայք: Խոշորացումից հետո ավագանին ունի 11 անդամ, 0 կին,  այսնքն, այս  դեպքում էլ  համայնքների խոշորացումը բերել է ավագանու կին անդամների թվի 9-ով կրճատման:

 

 

Տավուշի մարզի  Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների միավորման արդյունքում խոշորացած Դիլիջանում նշանակված ավագանու ընտրությունների համար գրանցված 32 թեկնածուներից  միայն մեկն է կին՝  ՀՀԿ-ական Գոհար Թամամյանը: Նա Հաղարծինի դպրոցի տնօրենն է: Համայնքի ավագանու 32 թեկնածուներից ընտրվել են 15-ը: Գոհար Թամամյանը, ով նախկինում ընդգրկված է եղել Հաղարծին համայնքի ավագանու կազմում,  նրանց թվում չէ:

 

Մինչ խոշորացումը Դիլիջանում ու միավորված համայնքներում ավագանու անդամների ընդհանուր թիվը եղել է 51, որից 4-ը կին:  Ընտրություններից հետո Դիլիջանի ավագանու անդամների թիվը 15 է, ոչ մի կին:

 

Այստեղ էլ,  ավագանու կին անդամների թիվը նվազել է 3-ով, իսկ ընդհանուր առմամբ երեք մարզերում 15-ով:

 

Հիշեցնենք,  որ  օրեր առաջ Տարածքային կառավարման ր արտակարգ իրավիճակների նախարարությունից    Womennet.am-ին տրամադրած տվյալների համաձայն.

 

Հայաստանում  այս  պահին 915 համայնքապետերից միայն 18-ն են կանայք: 

 

 

Հարապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում, կանայք ներկայացված են  միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում:   

 


Ավագանու 5857 ավագանու անդամներից   ընդամենը  555-ն էին  կանայք:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Ներկայացնում ենք   WomenNet.am –ի անդրադարձը 2012-2015 թ.թ.  ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության մասին .

 

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել

Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից

ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում

ՏԻՄ ընտրություններ. կանայք կրկին ավելի քան պասիվ են

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

Անտառաշենի ընտրություններում հաղթել են միայն կանայք

ՏԻՄ ընտրություններ. երկու կին համայնքապետ եւ 42 ավագանու անդամ

Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են

Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…

Անն Հիդալգոն՝ Փարիզի առաջին կին քաղաքապետը

Համայնքների խոշորացումը կբերի՞ ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Տիգրան Մուկուչյան. «Տարիներ առաջ կանանց թիվը ՏԻՄ-երում շատ ավելի փոքր էր»

Համայնքապետի պաշտոնում ընտրվեց ընդամենը մեկ կին

Տորունիքի կին համայնքապետը մնացել է ընտրապայքարում միայնակ

Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել

«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…

Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից

Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու

Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք

Գորիսը հնարավոր է կին քաղաքապետ ունենա

ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ

Կանայք խուսափու՞մ են ավագանիներից

ՏԻՄ ընտրություններ. Ո՞ւ ր են կանայք

Դիտումների քանակը` 3122

Վերադառնալ վերև