Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համաշխարհային բանկ. «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցի վարկանիշով  Հայաստանը 69-րդն է

Տնտեսությունը չի կարող զարգանալ իր ողջ ներուժով, քանի դեռ կանայք և տղամարդիկ ամբողջովին մասնակից չեն երկրի  զարգացման գործընթացներին: Համաշխարհային բանկի կողմից օրերս հրապարակված  «Կանայք, բիզնեսը եւ օրենքը 2020թ.» ցեկույցը  գնահատում է այն օրենքները, որոնք առնչվում են կանանց աշխատանքային ու ձեռնարկատիրական գործունեությանը և ուղղված են  կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և գենդերային հավասարության հաստատմանը: Զեկույցի գնահատականներով,  աշխարհի 40 երկրներում   իրականացրել է 62 օրենսդրական  բարեփոխում, որոնք կօգնեն կանանց իրացնել  իրենց ներուժը և նպաստել իրենց երկրների  տնտեսական աճին և զարգացմանը:

 

 

Զեկույցի հեղինակներն օգտագործել են 100 բալանոց համակարգ՝ գնահատելով կանանց տնտեսական մասնակցությանը  նպաստող օրենսդրական  դաշտը՝ կնոջ գործնական կյանքը բնութագրող 8 չափորոշիչներով․ այն է՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, մայրական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։

 

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանը 190 երկրների շարքում 69-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով ։ Մասնավորապես՝ շարժունակության չափանիշով Հայաստանի Հանրապետությանը բաժին է ընկել 100 միավոր, աշխատանքի տեղավորման գծով ՝ 50, աշխատանքի վարձատրության՝ 75, ամուսնության ՝ 100, մայրական խնամքի՝ 60, բիզնեսի վարման ՝ 75, սեփականության տնօրինման՝ 100 և կենսաթոշակային ապահովման՝ 100 միավոր։

 

 

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը գրանցել է առավել բարձր ցուցանիշներ, մասնավորապես Ռուսաստանի միավորների քանակը կազմում է 73.1, Բելառուսի՝ 75.6, Ղազախստանի՝ 72.5 և Ղրղըզստանի՝  76.9:

 

 

Հայաստանի հարեւան երկրներում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանում՝85.6, Թուրքիայում՝ 82.5, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 78.8 և Իրանը՝ 31.3:

 

 

Հայաստանի մասով զեկույցում նշվում է կենցաղային բռնությունից կանանց պաշտպանության մասին օրենքի ուժի մեջ մտնելը:

 

Դիտումների քանակը` 420

Վերադառնալ վերև