Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

Չնայած Հայաստանում աղքատ է բնակչության 32 տոկոսը, սակայն 60 տոկոսը սպառում է 2100 կալ ցածր սննդամթերք,  այսինքն թերսնվում է: Թերսնվող բնակչության մասնaբաժնում հատկապես բարձր է երեքից ավել երեխաներ ունեցող  ընտանիքների թիվը:

 

Մեր երկրում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով, կազմում է 32 հազար 727.5 դրամ՝ ամսական կտրվածքով, Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը իրենց ներկայացնում է  11 տեսակ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը, որն անհրաժեշտ է չափահաս մարդու օրգանիզմին։ Պարենային զամբյուղի էներգետիկ արժեքը օրական կտրվածքով կազմում է 2412.1 կկալ։

 

2013 թ. աղքատության վերին գիծը կազմել է 39 հազար 193 դրամ, իսկ  աղքատության ստորին գիծը ՝ 32 հազար 318 դրամ: Ամսական այս գումարից ավելի քիչ եկամուտ ունեցողները համարվում  են «շատ աղքատ»: Այդպիսիք, ըստ ԱՎԾ-ի, կազմում են բնակչության 13.3%-ը:

 

Բնակչության 2.7%-ը համարվում է ծայրահեղ աղքատ, քանի որ նրանց ամսական եկամուտն ավելի քիչ է, քան պարենային աղքատության գիծը, որը 2013 թ. կազմել է 22 հազար 993 դրամ: Այս դեպքում մարդիկ համարվում են «թերսնվող»` կիսաքաղց:

 

Պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվում է նաև սպառողական զամբյուղ, որը սննդամթերքից բացի ներառում է անհրաժեշտ նվազագույն այլ ծախսերը (հագուստ, կոմունալ վճարներ և այլն)։ Սննդամթերքի մասնաբաժինը կազմում է «զամբյուղի» արժեքի 56.5%-ը, իսկ ոչ մթերային ապրանքներն ու ծառայություններինը՝ 43.5%: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 57927.6 դրամ։ Նվազագույն ամսական աշխատավարձը Հայաստանում  50 հազար է:

 

Ի դեպ,  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով  մեկ տարվա ընթացքում՝ 2015թ. ապրիլին 2014թ. ապրիլի համեմատ հացամթերքի գինը 7.3%-ով աճել է: Նշենք, որ բնակչության մասնաբաժինը, որոնց սննդակարգի 70 %-ից ավելին բաժին է ընկնում հացամթերքին և կարտոֆիլին 20 տոկոս է:

 

Մեկ տարվա կտրվածքով    մսամթերքի ապրանքախմբում  գրանցվել է 6.9% գնաճ, կաթնամթերքի  գինն  աճել է  7.8%-ով,   մրգի ապրանքախմբում գրանցվել է 23.7% , իսկ  հրուշակեղենի ապրանքախմբում՝    17.5% գնաճ:

 

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 50.000 դրամ

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 56,214.9 դրամ:

Պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 31,759.8 դրամ,

Մեկ ընտանիքին վճարվող ամսական միջին նպաստի չափը, դրամ 31,350 դրամ :

 

Ըստ  ՀՀ ԱՎԾ տվյալների

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

 

Դիտումների քանակը` 2725

Վերադառնալ վերև