Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանի ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն է՝ Ռադմիլա Շեկերինսկան

Այսօր  մարտի 22-ին Երեւանում` Հայաստանի ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական  առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան (Radmila Sekerinska Jankovska) ներկայացրեց առաքելության գործունեության մանդատը, ծավալը եւ շրջանակները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:

 

Ինչպես նշեց  Ռադմիլա Շեկերինսկան այսօր կայացած մամլո ասուլիսում, առաքելությունը բաղկացած է Երեւանում տեղակայված 13 միջազգային փորձագետներից, ինչպես նաեւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ՀՀ ողջ տարածքում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներգրավելու է նաեւ 250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների ընթացքը եւ հաշվառման գործընթացը դիտարկելու համար:

 

«Կարճաժամկետ դիտորդները 2 հոգանոց խմբերով տեղաբաշխվելու են հանրապետության ողջ տարածքում, հետեւելու են ընտրատեղամասերի բացմանը, քվեարկության ընթացքին, քվեաթերթիկների հաշվարկմանը եւ արդյունքների ամփոփմանը», – ասել է Ռադմիլա Շեկերինսկան:

Ռադմիլա Շեկեռինսկան նշեց, որ արդյունքները կամփոփվեն երկու միջանկյալ զեկույցով. «Քվերակության հաջորդ օրը կհրապարակեն նախնական եզրակացությունները ,իսկ վերջնական արդեն ամբողջական զեկույցը կհրապարակվի 8 շաբաթ անց»,- ասաց նա:

 

Հարցին՝ արդյո՞ք բավարար է դիտորդների թիվը հանրապետության ողջ տարածքի համար , Ռադմիլա Շեկեռինսկան պատասխանեց. «Այս թիվը բավարար է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների ոստիակնություն չեն, ոչ էլ փոխարինում են իշխանություններին: Մենք առաջնորդվում ենք մեր ստանդարտ մեթոդաբանություններով և առաջարկել ենք հենց նման ընդգրկում»,- ասաց նա։
Ռադմիլա Շեկեռինսկան նաև նկատեց, թե փորձը ցույց է տվել, որ այս քանակն իրենց ապահովում է վիճակագրական ընտրական գործընթացը հասկանալու համար: «Մենք կիրառում ենք նույն մեթոդաբանությունը և Հայաստանը բացառություն չէ»,- ասաց նա:

 

Նա հավելել է, որ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար առաքելություններ կուղարկեն նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը, Եվրոպական Խորհրդարանը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը:

 

Նշենք, որ Շեկերինսկան 2004թ. նոյեմբեր-դեկտեմբերին եղել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական պետության վարչապետը: Այնուհետև նա գլխավորել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը, եղել Մակեդոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը:

 

 

Դիտումների քանակը` 2844

Վերադառնալ վերև