Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանում ծանր աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի

Հայաստանում տարբեր տեսակի աշխատանքերում  ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի,  ու  շատ հաճախ  դա ծանր աշխատանք է, որը  վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն,  փաստում  է  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը, նշելով, որ  այդ երեխաներից   շատերը գործնականում ժամանակ չունեն դպրոց գնալու և խաղալու, հաճախ նրանք պատշաճ սնունդ և խնամք չեն ստանում: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում, բայց մտնում են ընտանիքների դրության մեջ…  

 

 

Մասնագետի  խոսքերով՝ 1999 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպության  կողմից ընդունվել է «Երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2006 թ-ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային և ստանձնել  մի շարք միջազգային պարտավորություններ, որոնց նպատակն է պայքարել ՀՀ-ում երեխաների ներգրավվածությանը վատթարագույն աշխատանքների մեջ:

 

Իսկ  թե ինչ է նշանակում՝ աշխատանքի վատթարագույն ձևը, մասնագետը պարզաբանում է.  այն բոլոր աշխատանքի ձևերը, որոնք միտված են կրթության, բնականոն զարգացման, անվտանգության և բարոյականության դեմ՝ վատթարագույն աշխատանքի ձևեր են:

 

«Երեխան ունի աշխատելու իրավունք։ եթե երևույթը բացասական լիներ, ամրագրված չէր լինի օրենքներով, կոնվեցիաներով։ Հարցն այլ ՝ վաղ տարիքում աշխատելը սահմանափակում է երեխայի կրթության իրավունքը»,- ընդգծում է Աիդա Մուրադյանը և փոխանցում ԱՄՆ պետդեպարտամենտի 2014-ին  արված  ուսումնասիրությունները, որոնք  ցույց են տվել, որ Հայաստանում երեխաները հիմնականում ներգրավված են սեզոնային աշխատանքներում: «Խոսքը հատկապես վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը հաճախ պատճառ է դառնում նրանց կրթությունից դուրս մնալուն»:

 

Մասնագետի  ներկայացմամբ,  թեպետ  երեխաներն ունեն աշխատանքի իրավունք, սակայն մինչև 14 տարեկան երեխաները իրավունք չունեն մտնել որևէ իրավահարաբերության մեջ, 14-16 տարեկան երեխաները կարող են մտնել աշխատանքային իրավահարաբերության մեջ միայն ծնողների, ծնողներից մեկի կամ խնամակալի գրավոր համաձայնությամբ: Երկրորդ, երեխաներին չի կարելի ներգրավվել այնպիսի աշխատանքների մեջ, որոնք կարող են բացասաբար ազդել նրանց  ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, վիրավորել նրանց պատիվը, արժանապատվությունը կամ խանգարել ուսմանը:

 

Աիդա Մուրադյանը նշեց նաև, որ երեխաներին աշխատանքի սովորեցնելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե այդ աշխատանքը խանգարում է նրանց նորմալ զարգացմանը, դա արդեն խնդիր է դառնում: Առավել եւս  շահագործումը կամ դեռահասների օգնությամբ ընտանիքի սոցիալական խնդիր լուծելն արդեն երեխաների իրավունքների խախտում է:  Պատճառներից առաջինը աղքատությունն է: «Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 37%-ն ապրում է աղքատության, իսկ 3,3%-ը՝ ծայրահեղ աղքատության մեջ: Հետևաբար՝ աղքատության մեջ ապրող երեխաները ավելի շատ են ընդգրկվում տարբեր տեսակի, այդ թվում՝ ծանր և վնասակար աշխատանքներում,  որպեսզի հոգան ընտանիքի սոցիալական խնդիրերը: Եթե կտրուկ քայլերի էլ գնանք, ապա ընտանիքները շատ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն»,- նշեց  «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչը:

 

Ընդհանուր առմամբ, ըստ Աիդա Մուրադյանի, Հայաստանում աշխատանքերում  ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի. «Շատ հաճախ նման ծանր աշխատանքը վնասակար է նրանց համար և խանգարում է սովորելուն: Նրանցից շատերը գործնականում ժամանակ չունեն դպրոց գնալու և խաղալու, հաճախ նրանք պատշաճ սնունդ և խնամք չեն ստանում: Մանկավարժներն էլ գիտեն, թե նրանք ինչու դպրոց չեն հաճախում, բայց մտնում են ընտանիքների դրության մեջ: Արդյունքում,  իրավապահ մարմինները  չեն իմանում այդ երեխաների մասին»,- ընդգծեց նա:

 

 

Նշենք, որ  ՄԱԿ-ի տվյալներով,  այսօր աշխարհում 215 մլն երեխա ներգրավված է տարբեր տեսակի աշխատանքներում, ընդ որում՝ 115 մլն-ն ընդգրկված է վատթարագույն աշխատանքներում:

 

Մ.Մարգարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հունիսի 12-ը Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է

«Փոքրիկ ձեռքերի ծանր բեռը» . Սիրիայի երեխաները կորցնում են իրենց մանկությունը…

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ. Անհավասարության պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են մահանալ մինչեւ 5 տարին լրանալը

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել

«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով

Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը

ՄԱԿ. Իսլամական պետության գրոհայինները երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում

Մանկական թրաֆիկինգ. 15 երեխա՝ 15 խեղված ճակատագիր…

215 միլիոն աշխատող երեխա աշխարհում

Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ

«Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել, դա կրթությունն է»

 

Դիտումների քանակը` 3365

Վերադառնալ վերև