Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ ԿԸՀ ներկայացրած  համապետական ցուցակում 300 պատգամավորության թեկնածու կա: Նրանցից 89-ը կամ գրեթե 30%-ը կանայք են: Մի կին թեկնածուի գրանցումը  հանձնաժողովը մերժել էր: Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:

 

 

Առաջին կինը ցուցակում ` «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է: Նա երրորդ հորիզոնականում է ներկայացված: Բիշարյանն օրենսդիր մարմնում է 2007 թվականից: Ակտիվ ելույթներ է ունենում, հարցեր հնչեցնում, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս: Ցուցակում  ընդգրված կանանցից հասարակության լայն շերտերին թերևս միայն Բիշարյանն է ծանոթ:

 

Յոթերորդ հորիզոնականում  Քոչարյան Մարինեն է: Նա կուսակցության անդամ է, Երևանի թիվ 186 դպրոցի տնօրենն է:

 

Ցուցակի 11-րդ հորիզոնականում Տիգրանուհի Սարգսյանն է, կուսակցության աշխատակազմի անդամ է: 15-րդ հորիզոնականում Ֆրանսիական համալսարանի դասախոս Լիաննա Մանուկյան է: Նրան հաջորդում է Լուսինե Հակոբյանը, ով Եվրոպական քոլեջ հիմնադրամի փոխտնօրենն է:

 

Ցուցակի 24-րդ հորիզոնականում Մարիաննա Ֆրունջյանն է, ով «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամում է աշխատում որպես հոգեբան:

 

28-րդ տեղում է  Կարինե Հակոբյանը «Բարեփոխում» ՀԿ-ի նախագահն է, նրան հաջորդում է 32-րդ տեղում գտնվող  Լիաննա Խալաթյանը, ով ԱԺ-ում պատգամավորի օգնական է աշխատում:

 

39-րդ տեղում Ջուլիետա Թադևոսյանն է: Նա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա  հիմնադրամում ամբիոնի վարիչի տեղակալն է: Անահիտ Հարությունյանը  (43-րդ տեղ) զորամասերից մեկի ավագ խոհարարն է, Թերեզա Միքայելյանը (47-րդ տեղ)՝  «ՀԵՔ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենն է,  Հասմիկ Խլոպուզյանը (57-րդ տեղ)՝ Վանաձորի ավագանու անդամ է, Անահիտ Ղահրամանյանը (61-րդ տեղ)՝ ՃՇՀԱՀ ասիստենտ, Վարսիկ Վարագյանը (71-րդ տեղ) Ւջևանի թիվ 1 դպրոցում որպես ուսուցչուհի է աշխատում, Լաուրա Ադիբեկյանը (86-րդ տեղ) Հայավտոկայարանի Վեդու մասնաճյուղի կայարանապետն է, Մարգարիտա Առաքելյանը (90-րդ տեղ) և Անահիտ Եղոյանը (104-րդ տեղ) կուսակցության աշխատակազմում են աշխատում:

 

Ցուցակում ընդգրկված կանանցից շատերը մանկավարժներ են: Կան նաեւ կանայք, ովքեր ,  ըստ ցուցակում ներկայացված տվյալների, այս պահին չեն աշխատում՝ Նարինե Հարությունյան (34-րդ տեղ), էլլա Գզիրանց (50-րդ տեղ), Ալվարդ Դավթյանը (67-րդ տեղ),  Արփինե Միքայելյան (75-րդ տեղ), Կարինե Շահվերդյան (79-րդ տեղ), Ֆլորա Սարգսյան (82-րդ տեղ), Սահականուշ Սանսոնյան (91-րդ տեղ), Հեղինե Ադամյան (95-րդ տեղ), Լուսինե Խոջիկյան (99-րդ տեղ) և այլոք:

 

Ի տարբերություն առաջին տասնյակի, վերջին տասնյակում՝ 290-300-րդ տեղերում կանայք ավելի շատ են ներկայացված: Տասը թեկնածուներից հինգը  իգական սեռի ներկայացուցիչներ են:

 

Կուսակցության տարածքային ցուցակներում 164 թեկնածու է ընդգրկված, նրանցից 49-ը կամ  29.8 %-ը  կանայք են:

 

Թիվ 1 ընտրատարածքում տարածքային ցուցակում ընդգրկված 13 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Լուսինե Հակոբյան, Անահիտ Ղահրամանյան, Գոհար Սահակյան, Մարինե Քոչարյան:

 

Թիվ 2 ընտրատարածքում կուսակցությունը ռեյտինգային կոչված ցուցակում առաջադրել է 14 թեկնածուի, նրանցից 4-ը կանայք են՝ Արմինե Ավդալյան, Կարինե Հակոբյան, Աստղիկ Հովսեփյան, Թամարա Մկրտչյան: Վերջինը «Հայբուսակ» համալսարանի դասախոս է:

 

 

Թիվ 3 ընտրատարածքում  14 թեկնածուներից 5-ը կանայք են՝ Հեղինե Բիշարյան, Ջուլիետա Թադևոսյան, Արփինե Միքայելյան,  Կարինե Շահվերդյան, Անահիտ Սարգսյան:

 

 

Թիվ 4 ընտրատարածքում կուսակցությունը 13 թեկնածու ունի, 4-ը կանայք          են՝ Մարիաննա Ֆրունջյան, Լիանա Մանուկյան, Անահիտ Հարությունյան, Լիանա Խալաթյան:

 

Թիվ 5 ընտրատարածքում 14 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Լաուրա Ադիբեկյան, Անի Կարապետյան, Ֆլորա Սարգսյան, Նարինե Ստեփանյան:

 

Թիվ 6 ընտրատարածքում  15 թեկնածուներից 4-ը կանայք են՝ Էլմիրա Քալանթարյան, Գայանե Սիրադեղյան, Մարիամ Հակոբյան, Սվետլանա Ավագյան:

 

Թիվ 7 ընտրատարածքում ցուցակում 7 թեկնածու կա, 2 կանայք են՝ Մարինե Գևորգյանն ու Իսկուհի Արշակյանը:

 

Թիվ 8 ընտրատարածքում ընտրական ցուցակում 12 թեկնածու է ներառված, նրանցից 3-ը կանայք են՝ Մարիամ Մխիթարյանը, Ռիտա Խաչատրյան, Ռիմա Դադոյան:

 

Թիվ 9 ընտրատարածքում  15 թեկնածուներից 5-ը կանայք են՝ Գայանե Օհանյան, Լարիսա Մինասյան, Հասմիկ Խլոպուզյան, Էլլա Գզիրանց:

 

Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակում ներառված 15 թեկնածուներից 4-ն են կանայք՝ Անահիտ Մուրադյան, Լուսինե Խոջիկյան, Ծովիկ Զաքարյան, Մանուշակ Բարսեղյան:

 

Թիվ 11 ընտրատարածքում էլ թեկնածուները 15-ն, նրանցից 5-ը կանայք են՝ Հեղինե Ադամյան, Անահիտ Եղոյան, Մարիանա Հովհաննիսյան, Գայանե Մկրտչյան, Սահականուշ Սանոսյան:

 

Թիվ 12 ընտրատարածքում տարածքային ցուցակում 10 թեկնածու է ընդգրկված, նրանցից 4-ը կանայք են՝  Ալվարդ Դավթյան, Նարինե Հարությունյան, Թերեզա Միքայելյան, Ալիսա Պետրոսյան:

 

Թիվ 13 ընտրատարածքում 7 թեկնածու կա, կանայք երկուսն են՝ Վարսիկ Վարագյանը և Շուշանիկ Սահակյանը:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.

 

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները 

 

 

Դիտումների քանակը` 2053

Վերադառնալ վերև