Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայտնի են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը   վիճակահանության միջոցով   որոշել է  ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական կուսակցությունների, դաշինքների հերթական համարները, որոնց տակ նրանք հանդես են  գալու նախընտրական գործընթացներում եւ քվեարկության օրը:  

 

Դրանք հետևյալն են.

  1. ԵԼՔ                                                                                    
  2. «Ազատ դեմոկրատներ»                                            
  3. ՀՎԿ
  4. «Ծառուկյան դաշինք» 
  5. ՀԱԿ
  6. ՀՀԿ
  7. Կոմունիստական կուսակցություն
  8. «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
  9. ՀՅԴ

 

Այս համարներով են  քաղաքական  ուժերի  ներկայացված լինելեւ  քվեաթերթիկներում:

 

Նշենք, որ ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրած բոլոր  կուսակցությունների և դաշինքների ցուցակները:  Ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում ընդգրկված է 1531 թեկնածու:  Մինչև ցուցակների գրանցումը չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, մեկ թեկնածու մահացել էր, երկու թեկնածուի գրանցումը մերժվել էր: 

 

Դիտումների քանակը` 848

Վերադառնալ վերև