Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայ աշխատանքային միգրանտները Թուրքիայում

stambul-4

Պոլսո Հայոց պատրիաքարանի և Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հարևանությամբ է գտնվում Ստամբուլի հայաբնակ թաղամասերից մեկը` Գում Գափին: Թաղամասն այսօր ավելի շատ բնակեցված է Հայաստանից եկած հայերով: Նրանք հիմնականում անօրինական ներգաղթյալներ են: Կարող ենք ասել, որ Գում Գափին յուրատեսակ հայկական շունչ է Ստամբուլում:

 

Այս փողոցում բավական է շրջել 10 րոպե ու պարբերաբար կարող ես հայերեն խոսք լսել: Թաղամասում հայաստանցի հայրերը բնակվելու կարևոր պատճառ ունեն`տան վարձերը մատչելի են, կարող ենք ասել, որ Գում Գափին աղքատ թաղամասերից մեկն է: Թաղամասի խանութների ցուցափեղկերում հաճախ աչքի են զարնում դեպի Երևան օդանավերի և ավտոբուսների տոմսերով հայտարարությունները: Իսկ մթերային խանութների ցուցափեղկերին կարելի է տեսնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նկարը:

 

Հայ միգրանտները Թուրքիա են մեկնում զբոսաշրջության 30-օրյա վիզաներով, բայց նրանցից շատերը արդեն 15 տարուց ավելի է ապօրինի բնակվում են այս երկրում: Պոլսահայերը պատմում են, սկզբնական շրջանում գալիս էին տարեցները, բայց հիմա արդեն այստեղ հաստատվում են երիտասարդները` ընտանիքներով: Կանայք աշխատում են տներում որպես դայակ, հիվանդապահ, ինչպես նաև կոշիկի ու պայուսակի ֆաբրիկաներում, խանութներում: Տղամարդիկ` ֆաբրիկաներում, շինարարությունում, զբաղվում են նաև ոսկերչությամբ: Վարձատրվում են 600-1200 դոլարի սահմաններում:

 

Հայաստանից եկած հայերը խուսափում են հարցազրույց տալուց: Ստիպված գործի ես դնում համոզելու բոլոր միջոցները:  Զրուցակիցս համաձայնվում է , մի քանի հավաստիացումներ ստանալուց հետո,չենք լուսանկարում,չենք տեսագրում,այլ միայն ձայնագրում ենք: Զրուցակիցս նշում է, որ սկզբնական շրջանում բարեկամները ոչ այնքան դրական աչքով էին նայում իր կատարած քայլին,բայց հիմա արդեն համակերպվել են,քանի որ հասկացել են ,որ Հայաստանում դժվար է օրվա ապրուստ հայթայթել:

 

«Չասեմ բարեբախտաբար,թե դժբախտաբար ես եկա այստեղ: Ունեմ մեծ ծնողներ,ու աղջիկ 20 տարեկան: Հայաստանում ապրելու միջոց չկա,դրա համար բռնեցի այս ճանապարհը: Դժգոհ չեմ նորմալ վաստակում եմ»:

 

Հետագա մեր զրույցի ժամանակ զրուցակիցս խոստովանում է, որ նույն այդ աշխատանքը չի կատարի Հայաստանում, պատճառաբանելով, որ Հայաստանում իրեն ճանաչում են: Պատմում է, որ սկզբնական շրջանում պոլսահայերի հետ լեզու չէր գտնում,քանի որ պոլսահայերը հայաստանցի հայերին չեն վստահում, կարծում էին, թե իրենք կոպիտ են, ագահ են ու անճաշակ: Բայց վերջին քանի տարիների ընթացքում այլևս նման խնդրի առջև չի կանգնել, իրեն արդեն վստահում են, լավ են վերաբերվում ու նորմալ վարձատրում են:

 

Զրուցակիցս նշում է, որ կվերադառնան հայրենիք, եթե իհարկե սոցիալական վիճակը բարելավի: Պաշտոնական վիճակագրություն չկա, թե Թուրքիայում,որքան տոկոս են կազմում ապօրինի բնակություն հաստատած հայաստանցիները: Սակայն կանայք  տղմարադկանց համեմատ մեծ տոկոս են կազմում,քանի որ կանացի աշխատանքները Թուրքիայում ավելի շատ են:

 

 

Եթե հայաստանցիների խնդիրը Թուրքիայում սոցիալականն է, ապա պոլսահայությանը բոլորովին այլ խնդիրներ են հուզում: Կլեմակս Հատեջյանը WomenNet.am –ի հետ զրույցում խոսում է հայի ինքնության ու հայապահպանության մասին: Տիկին Կլեմաքսը ցավով է նկատում, որ հայերեն խոսքը շատ հայ ընտանիքներում այսօր բացակայում է, փոխարեն գերակշռում է թուրքերենը: Նա ասում, որ եթե պոլսահայ ընտանիքում խոսում են հայերեն, ապա հայ ներգաղթյալների զգալի մասը գերդասում են հաղորդակցվել թուրքերենով: Նշենք նաև,որ Հայաստանցի ներգաղթյալների մեծամասնությունը այնտեղ ապրում է առանց բնակության վայրի և աշխատանքի թույլտվության: Եվ երբ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները սրվում են այդ հարցը դառնում է առաջնային: Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշում է, որ հայաստանցի ներգաղթյալների անօրնական բնակությունը միջազգային ատյաններում հաճախ դարձվում է հաղթաթուղթ:

 

Արմինե Գևորգյան

Դիտումների քանակը` 746

Վերադառնալ վերև