Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հասմիկ Խաչատրյանը դաժան ամուսնու միակ զոհը չէ…

Գավառի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարգիս Հակոբյանի դատը՝ կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: Դատական նիստից  որոշ մանրամասներ է հաղորդում «Հետք»-ը

 

Ծեծի եւ խոշտանգումների վերաբերյալ Հասմիկ Խաչատրյանի վկայությանը Սարգիս Հակոբյանը երբեմն ընդմիջում էր՝ ասելով. «Լավ եմ անում», «Սուտ ա ասում»: Վկայություն տվեցին նաեւ Խաչատրյանի ծնողները՝ Ռիմա եւ Պապին Խաչատրյանները՝ Հակոբյանների ընտանիքի հետ իրենց հարաբերությունների, ինչպես նաեւ ծեծի եւ խոշտանգումների մանրամասների մասին:

 

 

Ի դեպ,  անցյալ տարվա դեկտեմբերին  «Հետք»-ի խմբագրություն է դիմել Վիկա Թովմասյանը,  ով խոշտանգումների ենթարկված Հասմիկ Խաչատրյանի ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի երկրորդ կինն է: Պարզվում է՝ Հասմիկի հետ համատեղ կյանքին զուգահեռ՝ Սարգիսն ունեցել է նաեւ մեկ այլ կին, եւ այդ մասին իմացել են թե Հասմիկը, թե Սարգիսի ծնողները եւ թե ինքը՝ Վիկան:

 

 

«Երբ ես կարդացի, թե ինչեր է արել Հասմիկի հետ, նույնը, նույն սցենարով արել է նաեւ ինձ հետ: Հիմա ես ուզում եմ խոսել այդ մասին, եւ եթե որեւէ բանով կկարողանամ օգնել Հասմիկին, նույնիսկ եթե պետք լինի Հայաստան գալ, ես կգամ»,- ասել է  «Հետք»-ի լրագրողին  Վիկան ,  ով Սարգիսի սպառնալիքներից հետո հետ է վերցրել դիմումը ոստիկանությունից եւ փախել Ռուսաստան: Վիկայի պատմելով՝ նա 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել Երեւանի իրենց բնակարանում: Ծեծի հետեւանքով կոտրվել էր Վիկայի քիթը, նա վիժել էր 5 ամսականում, ինչից հետո   դիմել ոստիկանություն:

 

 

Մանրամասները դիտեք Վիկա Թովմասյանի հետ

«Հետք»-ի սկայպ-հարցազրույցում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հարցրեց՝ արդյոք գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրեց կնոջ ձեռքին…/ տեսագրություն

 

Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել

 

Դիտումների քանակը` 3335

Վերադառնալ վերև