Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հավասարություն ապահովող օրինագիծը ընդունվեց ընդամենը երկու «դեմ»-ով:

Փետրվարի 6-ին մեկնարկած ՀՀ Ազգային ժողովի գարնանային  նստաշրջանի  առաջին իսկ նիստում  խորհրդարանը ընդունեց նախորդ նստաշրջանում քննարկված, բայց քվեարկության չդրված  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: 

 

Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝  79-ը կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունների անհատական պատկերը դիտարկելով պարզեցինք, որ երկու «դեմ»-երի հեղինակներն էին ՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը: Վերջինս, ի դեպ,  երբեք չի թաքցրել ,  որ  առաջնորդվում է «Լսիր կնոջը և արա ճիշտ հակառակը» ասացվածքով, այդ իսկ պատճառով  գործընկեր տղամարդկանց կոչ արեց կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին քննարկումներում ավելի զգույշ լինել:

 

 

 

Հիշեցնենք, որ այս   օրինագծի շուրջ խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել հունվարի 19-ին և դրանց  արդյունքում պայմանանվորվածություն էր ձեռք բերվել,  որ շահագրգիռ ՀԿ-ների կողմից հնչեցված  տեսակետներն ու ստացված առաջարկները կքննարկվեն` լրամշակված փաստաթղթում արտացոլելու ակնկալիքով:

 

 

 

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորհաբյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների հանձնաժողովովի նախագահ Արամ Սաֆարյանը հասարակական կազմակերպությունների նկատառումները և առաջարկները կուղարկի կառավարություն առաջին ընթերցումից անմիջապես  հետո :

 

 

 

«Կարծում եմ , որ մինչև մյուս քառօրյա մենք կկարողանանք օրինագծի լրամշակված տարբերակը ունենալ», – նշեց մեզ հետ զրույցում  ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հույս հայտնելով, որ մինչև նախընտրական տրամադրություններով լիակատար տարվելը խորհրդարանն անպայման  կհասցնի ընդունել  այս օրինագիծը երկրորդ և երրորդ ընթերցմամբ:

 

 

Թ. Հ.

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

Պատգամավորները երաշխավորեցին «տեր եմ» – «հնազանդ եմ» նորմը

Ինչպե՞ս ապահովել հավասար մեկնարկային հնարավորություններ

Թեժ քննարկում ԱԺ-ում. «Շնչող» թե՞ «շնչահեղձ» արված օրինագիծ

Նշեք առնվազն երեք պաշտոնյա, որոնք…

Բանավեճ քվոտաների շուրջ. սովետական կթվորուհիներից մինչև հեռավոր Ռուանդա

Ի դեպ, Ռուանդայի մասին…

Ինչու՞ էր այդքան մտահոգված օմբուդսմենը:

Տրայան Հրիստեա. « Խորհրդարանն առավել ուժեղ կդառնա, եթե պատգամավոր կանանց քանակն աճի»

«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

 

 

Դիտումների քանակը` 2681

Վերադառնալ վերև