Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հեռացավ կյանքից Մարգարեթ Թետչերը

 

 

Այսօր 87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը, որն իր կառավարման ոճի և կամքի համար հայտնի էր դարձել նաև որպես «Երկաթյա Լեդի»:
Նա ներկայացնում էր Պահպանողական կուսակցությունը և 1979-ին դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը:  Իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում նա ձեռք  բերեց աշխարհում մեծ հեղինակություն: Բրիտանական ազգին մատուցած ծառայությունների համար, մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 1992 թ. նրան շնորհել էր բարոնուհու տիտղոս:

 

Որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ պաշտոնավարման ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը նա համարել էր Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ «մեղմ սոցիալիզմից» դեպի ազատ շուկայական հարաբերություններ ունեցող հասարակություն կատարված շրջադարձը:

Թետչերի առաջնորդությունն այն ժամանակ վիճահարույց էր համարվել: Նա նվազեցրել էր արհեստակցական միությունների ունեցած իշխանությունը, ինչպես նաև պետական ծախսերը, մասնավորեցրել էր պետական ընկերությունները: Իր գլխավորած Պահպանողական կուսակցությունը Թետչերի օրոք կենտրոնամետից վերածվել էր աջակողմյան քաղաքական կուսակցության:

 

“Նա “կանացի” քաղաքականություն չԷր վարում, բայց, կին լինելով, զբաղեցնում էր մի պաշտոն , որն այն ժամանակ այդքան էլ հասու չէր կանանց համար:  Նա օրինակ ծառայեց շատերի համար, ովքեր եկան նրանից հետո”, – ասասց Գերմանիայի առաջին կին կանցլերը Անգելա Մերկելը` Թետչերի մահվան առիթով  ցավակցություն հայտնելով  :

Համացանցն և  բոլոր միջազգային պարբերականներն այսօր ողողված են նրա լուսանկարներով` ընտանեկան և պաշտոնական:

26-ամյա Մարգարեթ Հիլդա Ռոբերտսն իր ամուսնության օրը (1951թ.).

Թետչերը՝ Մեծ Բրիտանիայի Կրթության և գիտության նախարարի պաշտոնում (1970թ.).

Նախքան վարչապետ դառնալը. Թետչերն՝ իր տան խոհանցում ( 1975թ.)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերը՝ Բուկինգհեմյան պալատում.

Վարչապետ Մարգարեթ Թետչերը  Պահպանողական կուսակցության ՝ ընտրություններում կրած համոզիչ հաղթանակից հետո.

Մարգարեթ Թետչերն իր ամուսնության արծաթե հոբելյանի օրը՝ ամուսնու՝ Դենիսի, դստեր՝ Քերոլի և որդու՝ Մարկի հետ.

«Երկաթյա լեդին»՝  որդու, հարսի և 2 ամսական թոռնիկի՝ Մայքլի հետ.

1990 թվականի հունիսին Մարգարետ Թետչերը Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցն է կատարել Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի):

Գյումրիում Թետչերը մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը բրիտանական կողմը կառուցել և նվիրել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին: «Երկաթե տիկնոջ» հետ Գյումրի էին ժամանել նրա ամուսինը` Դենիս Թետչերը, Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Ք. Բեյկերը, ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի դեպսան Ռ. Բրեյտվեյտը:  Այցը լուսաբանել  էր “Արմենպրես” գործակալությունը:

Դիտումների քանակը` 3186

Վերադառնալ վերև