Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց իր դիրքորոշումն՝ ի պատասխան նրա հրաժարականը պահանջողներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վերջերս իր արած հայտարարությունը  դավաճանություն չի համարում, ինչպես դա այս օրերին փորձել են որակել  մի շարք  լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցերի  որոշ օգտատերեր:  Երեկ  Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցի ժամանակ Հ. Նաղդալյանը կրկին միացրեց այն տեսագրությունը, որում արված իր հայտարարությունը վերջին օրերի բուռն քննարկումների առիթ դարձավ: «Դուք այստեղ որտե՞ղ տեսաք այն հանցագործությունը կամ այն հիմքերը, որ պետք է հրաժարական տալ պետական բարձր պաշտոնից»,- ասաց նա՝ ներկայացնելով իր դիրքորոշումը հարցի կապակցությամբ:

 

Հերմինե Նաղդալյանի դիրքորոշումը  168.am – ի տեսագրությունում.

 

 

Դիտումների քանակը` 2340

Վերադառնալ վերև