Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՀԿ-ները պահանջում են օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում

Ավելի քան 30 ՀԿ-ներ   անհամաձայնություն են հայտնում  «Կանանց և տղա­մարդ­կանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապա­հով­ման մասին» ՀՀ օրենքում  կառավարության  կողմից շուտափույթ  արված   փոփոխությունների  հետ եւ  պահանջում  օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում: Ներկայացնում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի   կողմից տարածված   հայտարարության  տեքստը ամբողջությամբ: 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի օրակարգում ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նախագիծը մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ հաստատված Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգի 6-րդ կետով սահմանված է, որ հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե նախագիծ մշակող մարմինը չի սահմանել առավել երկար ժամկետ:

 

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mss.am ինտերնետային կայքում 2013 թ. օգոստոսի 24-ին, այսինքն նախագիծը կառավարության օրակարգ ներկայացնելուց ընդամենը 4 օր (2 աշխատանքային օր) առաջ:

 

2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ: Միևնույն ժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի և անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական և խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծ ներկայացնելով ՀՀ կառավարությունը պարզապես զիջումների է գնում այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաև այլ կարծիքներ:

 

Հաշվի առնելով վերը շարադրվածը պահանջում ենք օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում:

  1. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
  2. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  3. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
  4. Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
  5. «Ունիսոն»  ՀԿ
  6. Սոցիոսկոպ ՀԿ
  7. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  8. «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
  9. «Կրթության ասպարեզ» ՀԿ
  10.  Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
  11.  Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
  12. «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
  13.  Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
  14.  Երևանի Մամուլի ակումբ
  15.  Շահխաթուն ՀԿ
  16.  Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
  17.  Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան ՀԿ
  18.  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  19.  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  20. Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
  21.  Սոցիալական արդարություն ՀԿ
  22.  Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
  23.  «Շիրակ կենտրոն» ՀԿ
  24.  «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
  25.  Կոալիցիա ընդդեմ կանանց բռնության
  26.  Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
  27. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  28.  Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
  29.  Գորիսի մամուլի ակումբ
  30.  Արևամանուկ ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
  31.  Ագաթ հատուկ կարիքներով կենտրոն ՀԿ
  32. ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ
  33. Հասարակություն առանց բռնության ՀԿ

 

Դիտումների քանակը` 2733

Վերադառնալ վերև