Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

 

Խոսքը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի մասին է, որին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  անդրադարձ է կատարել Ծաղկաձորում «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում՝ պատասխանելով երիտասրադներին հուզող հարցերին:

Կառավարության ղեկավարը մասնակցել է  երեկ «Բազե» հավաքի բացմանը, շնորհավորել  երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, այնուհետև  զրուցել է երիտասարդների հետ:  Հարցերից մեկը վերաբերում էր վերջերս ընդունված և աղմուկ հանած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքին: Ըստ  վարչապետի` օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է:

 

«Օրենքի հիմքում ընկած  խնդիրը կայանում է նրանում, որ կանայք այսօր հանրային, հասարակական կյանքում լավ ներկայացված չեն: Եթե վերցնում ենք, օրինակ բուհական համակարգը, 10 գերազանցիկից 9-ն աղջիկներն են: Այսինքն` աղջիկներն այսօր ավելի լավ են սովորում: Բայց երբ որ գործը հասնում է ղեկավար պաշտոնների նշանակմանը, ապա 10-ից 9-ը տղամարդիկ են լինում: Հիմա հարց է առաջանում` այստեղ գենդերային հավասարությունը խախտվում է, թե ոչ»,-նշել է Տ.Սարգսյանը, հավելելով, որ օրենքը նման հարցեր է կարգավորում:

Վարչապետի խոսքերով` երբ  հասարակական կյանքի ինքնակազմակերպման մեջ շեղում է տեղի ունենում և կանայք բավարար չափով ներկայացված չեն տարբեր մարմիներում  դա անշուշտ   խնդիրներ է առաջացնում երկրի զարգացման  տեսանկյունից:

 

Տ.Սարգսյանը այդ առումով հիշեցրել է կանանց ներգրավմանը  վերաբերող այն նորմերը, որոնցով պետք է առաջանորդվեն կուսակցությունները իրենց նախընտրական ցուցակները կազմելիս: Ըստ նրա` այդ մոտեցումը  արդեն նպաստել է  օրենսդիրում կանանց թվի աճին:

 

«Եթե հիշում եք նախկինում, մատների վրա կարելի էր հաշվել ԱԺ-ի կանանց: Իսկ այսօր, շնորհիվ այդպիսի օրենսդրական կարգավորումների, կանանց թիվը ԱԺ-ում էականորեն ավելացել է: Չեմ կարող ասել, որ մենք մոտեցել ենք  եվրոպական չափանիշներին, սակայն  աճ նկատվում է»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:

 

Տ.Սարգսյանը չի կարծում, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն այդպիսի վտանգավոր նորմեր կամ դրույթներ է պարունակում.

 

«Մենք ընդունել ենք բավականին մեղմ կարգավորման դաշտ այս պահի դրությամբ: Վերջ ի վերջո կանայք հասարակության զարգացման շարժիչ ուժն են  և տղամարդիկ դա պետք է կարողանան  գնահատել»:
Վարչապետը խորհուրդ է տվել բազեականներին հավաքի ընթացքում ևս քննարկել օրենքը  և ներկայացնել իրենց տեսակետները:

 

Ա.Հակոբյան

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Այդ տղամարդիկ վախենում են «իրենց կնիկներից»…

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

 

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

 

Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

 

Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»

 

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

 

Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

 

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

 

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

 

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

 

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

 

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 

«Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը խորթ չէ մեր ազգային նկարագրին»

 

Դիտումների քանակը` 3274

Վերադառնալ վերև